ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքական, ադրբեջանական կամ որեւէ այլ շանտաժ մեր կողմից կտրուկ պետք է մերժվի։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանա-թուրքական բլից-կրիգը անհաջողության մատնվեց, թուրքերը նպատակ էին դրել խաղաղ բնակչության վրա օդային հարձակումներով խուճապ առաջացնել․․. Չստացվեց, ինչպես միշտ։ Հայը մնաց իր հողը պաշտպանելու, հայ զինվորն ու հրամանատարը, հայոց պարծանք բանակը կանգնեցրին թուրքական նենգ նկրտումները եւ այսօր, պատերազմը սկսելուց երեք օր անց եւս ադրբեջանա-թուրքական վարձկանները […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր , հարցի հիմնական զեկուցող Լեոնիդ Կալաշնիկովի հետ։ ՌԴ Պետական Դուման Արցախում պատերազմական գործողությունների դադարեցման հայտարարություն է ընդունել»:
Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը սահմանի ողջ երկայնքով, օրվա ընթացքում խոցվել են հակառակորդի բազում զրահատեխնիկա, կենդանի ուժ, միասնական տեղեկատվական հարթակում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ընդհանուր առմամբ, մարտերի սկսման առաջին պահից ի վեր հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, որից 180-ը Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ մարտեր են ընթացել։ Մոտավոր տվյալներով, կա […]
«Այս էսկալացիան նախորդներից վտանգավոր է թուրքական աննախադեպ ակտիվ ներգրավվածությամբ, ինչը լրջագույն սպառանալիք է ողջ տարածաշրջանի համար։ Այդ ներգրավվածությունը նշանակում է, որ Հարավային Կովկասը դառնալու է չդադարող պատերազմի ու ապակայունացման նոր գոտի»,-իտալական հեղինակավոր Secolo d’Italia-ի պարբերականին տված հարցազրույցում ասել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Պարոն դեսպան, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում երկու օր է՝ թեժ […]
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ: Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամկազմին և հրամանատար Ջալալ Հարությունյանին լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ […]
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Այս մասին տեղեկացնում է kremlin.ru-ն։ Հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում իրավիճակի քննարկումը։ Վլադիմիր Պուտինը լուրջ անհանգստություն է հայտնել` կապված մարտական գործողությունների շարունակման հետ։ Շեշտադրվել է հակամարտող կողմերի կողմից կրակի դադարեցման և ճգնաժամի դեէսկալացիայի խիստ […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը նշել է, որ արդեն 3 օր է` Ադրբեջանի Զինված ուժերի կողմից թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակիչները, իսկ այսօր Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ ագրեսիային ուղղակի միացել են նաև թուրքական ուժերը: «Օրեր առաջ […]