22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2020

Նիկոլ Փաշինյանն արձակուրդից հետ է կանչել Տիգրան Ավինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին արձակուրդից հետ կանչելու մասին որոշում է ստորագրել։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հետ կանչել ամենամյա արձակուրդի մասից»:

Հայերը երբեք չեն հանձնվի: Երկխոսությունը մի կողմ դնելը և փորձելը՝ ցույց տալ, թե հարցը կարելի է լուծել ուժի միջոցով, որևէ հեռանկար չունի. Արմեն Սարգսյան

«Ես հասկանում եմ, որ պետք է խոսենք արհեստական բանականությունից, և թե ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ու արհեստական բանականությունը կարող են փոխել մեր կյանքը, այդ թվում և՝ ֆինանսական և տնտեսական կյանքը: Սակայն նախքան արհեստական բանականության մասին խոսելը կուզեի անդրադառնալ բնական բանականությանը կամ դրա բացակայությանը,- այսօր մեկնարկած՝ իտալական Milano Finanza Digital Week հեղինակավոր համաժողովում հանդես գալով բացման […]

Վերադառնալ բանակցությունների սեղան և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել. Սամվել Կարապետյանի հայտարարությունը

«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» նախագահ Սամվել Կարապետյանը հանդես էլ եկել հայտարարությամբ՝ կողմերին կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղան։ «Այս օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները մեծ մտահոգության տեղիք են տալիս։ «Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» անունից կոչ եմ անում երկու կողմերին էլ վերադառնալ բանակցությունների սեղանին և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել՝ նոր զոհերից, այդ թվում նաև՝ խաղաղ բնակչության […]

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը սպասում է Հայաստանի դիմումին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը սպասում է Հայաստանի դիմումին, որպեսզի քննարկի Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերը թիրախավորելու հարցը: ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին՝ պատրաստվում է արդյոք կազմակերպությունը քննարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի հրետակոծության խնդիրը: «Որպեսզի այդ հարցը քննարկվի ՀԱՊԿ-ում, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին` համապատասխան խնդրանքով: Նման խնդրանք ՀԱՊԿ […]

Քաղաքացիները հաղորդագրություններ են ստանում կեղծ հեռախոսահամարներից. ԱԱԾ-ն զգուշացնում է

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ ԱԱԾ թեժ գծին բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ իրենք տարբեր հեռախոսահամարներից Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ անհանգստացնող բնույթի տարօրինակ հաղորդագրություններ են ստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն: «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանատիպ հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան, ինչպես նաև բջջային հավելվածներով […]

Փաշինյանը «բլթցրեց», հետո հասկացավ. մեդիափորձագետ /տեսանյութ/

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ հայկական կողմերը տեղեկատվական դաշտում այս օրերին կարողացել են լուծել իրենց առջեւ դրված խնդիրը՝ ներկայացնել Ադրբեջանին որպես ագրեսոր եւ առաջինը հարձակվող: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված