Իշխանության հետ որևէ համաձայնություն չկա և չի կարող լինել. Երվանդ Խուդկարյան
Գործող Սահմանադրությամբ էականորեն փոփոխվել է ՍԴ կազմը համալրելու ընթացակարգը, այդ ընթացակարգի համաձայն ՍԴ-ն պետք է ունենա դատավորներ, որոնք առաջադրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խուդկարյանը: Նա անդրադարձավ նաև այն լուրերին, որ իր թեկնածությունը պայմանավորվածությունների արդյունք է: