22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ազատ երկիրը ենթադրում է կարծիք արտահայտելու ազատություն, բայց ոչ հեռուստահաղորդավարի կողմից

Հանրային հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 13-ին Պետրոս Ղազարյանի հյուրերն էին ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության ծրագրերի բաժնի պետ Ալվարդ Պողոսյանը, Վանաձորի Վիկտոր Համբարձումյան 25 հիմնական դպրոցի դասվար Հեղինե Համբարձումյանը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։ Թեման վերաբերում էր ուսումնական գործընթացին։ «Մեդիա պաշտպանը» գրում է՝ հանրային քննարկումը միակողմանի էր:

«Պետրոս Ղազարյանը հիմնականում համաձայնում էր հնչող տեսակետների հետ, բացի այդ, կարծիքներ հայտնում ու որակումներ տալիս. «Մենք ազատ երկիր ենք։ Մենք հիմա խոսում ենք, թե դպրոցում ինչքան կարևոր է դիմակ կրելը, որ միջազգային փորձը այդպիսին է, որ պետք է ծնողները երեխաներին բացատրեն դիմակ կրելու անհրաժեշտությունը, տիկին Սահակյանը բացատրում է, որ թթվածնային քաղց ու հիվանդություններ, նման բաներ չկան, բայց մենք ունենք պատգամավոր, որը կոչ է անում դիմակ չկրել, հիմա դա էլ կա, չենք կարող խուսափել նման, չեմ ուզում բառ գտնեմ ուրիշ բառով ասեմ՝ նման երևույթներից»։

Ազատ երկիրը ենթադրում է կարծիք արտահայտելու ազատություն, բայց ոչ հեռուստահաղորդավարի կողմից, որի գործառույթն է հասարակության մեջ առկա խնդիրները վեր հանելն ու հավասարազոր պայմաններում քննարկման միջոցով լուծումներ գտնելը»,- ասվում է «Մեդիա պաշտպանի» հաղորդագրության մեջ։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ