Կորոնավիրուսի վերջին տվյալները Հայաստանում
Հայաստանում սեպտեմբերի 14-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 172 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 45969 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 240943: Փաստացի այս պահին բուժվում է 3075 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 41693 անձ: Ընդհանուր առմամբ 1201 պացիենտ մահացել է: