11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Կա՛մ հակասահմանադրական է, չեք մասնակցում, կա՛մ ընդունում եք գործընթացն ու լիարժեք մասնակցում. Զոլյանը դիմեց ընդդիմադիրներին

Նիստի սկզբից ուզում եմ հասկանալ, թե ո՞րն էր խնդիրը, որ թեկնածուները չեն հանդիպել ընդդիմադիր խմբակցությունների հետ, խորհրդարանում անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածուների և ընդդիմադիր ֆրակցիաների չհանդիպելու հանգամանքին ու վերջինների որակումներին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը:

«Օրինակ, եթե ես ուզում եմ ինչ-որ մեկի հետ հանդպել, կազմակերպում եմ ու հանդիպում, ոչ թե սպասում եմ, որ այդ մարդը ցանկություն արտահայտի, որպեսզի հանդիպի, հետո դժգոհում եմ, որ չի հանդիպում: Բայց դա մի կողմ թողնենք:

Մեր գործընկերներն ասում են, որ սա հակասահամանդրական գործընթաց : Եթե հակասահմանադրական գործընթաց է՝ ինչո՞ւ եք հանդիպում, ի՞նչ է տեղի ունենալու: Եկեք, որոշեք՝ կա՛մ հակասահմանադրական է, չեք մասնակցում, կա՛մ ընդունում եք գործընթացը, ու լիարժեք մասնակցում», – ասաց նա:

Դատական համակարգի հանդեպ քաղաքացիների ցածր վստահության մասով էլ պատգամավորն ասաց, որ դա մի շարք գործոնների հետևանքով է, օրինակ, դատական գործընթացի երկարաձգումը: Բացի այդ՝ գոնե քաղաքացիների համար հասկանալի չէ, թե ինչու մի գործի դեպքում խափանման միջոցը կալանքն է, իսկ մեկ այլ գործի դեպքում դա չի ընդունվում:

Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի պաշտոնում առաջադրված Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ