20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 1, 2020

«Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհից տուժածները վերակենդանացման բաժանմունքում են. ԱՆ խոսնակ

Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհից տուժածները վերակենդանացման բաժանմունքում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ: Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: […]

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը: «ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 1-2-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում»,- ասված է հրապարակման մեջ:  

Արմավիրում թունավորվել են ինքնաթոր օղուց. արտադրողը ձերբակալվել է

Ըստ նախնական վարկածի՝ Արմավիրում անձինք թունավորվել են մեթիլ սպիրտից:  «Սննդի անտվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ սննդային թունավորման կասկածանքով Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ: Որոշ քաղաքցիների կյանքը փրկել չի հաջողվել: ՀՀ ոստիկանության Արմավիրի վարչության և ՀՀ քնչական կոմիտեի Արմավիրի մարզային քնչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և […]

Նիկոլի աշխատաժամանակը արձակուրդից չի տարբերվում. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի արձակուրդի ու աշխատաժամանակի միջև միայն մի տարբերություն կա։ Այն ժամանակահատվածը երբ վարչապետ է խաղում, ֆոնը կառավարության նիստերի դահլիճն ու վարչապետի աշխատասենյակն են։ Արձակուրդի ժամանակ՝ բնությունը։ Որակական այլ փոփոխություն Նիկոլի աշխատանքի ու արձակուրդի դեպքում ուղղակի չկա։ Իսկ նմանություններ՝ ինչքան ուզեք։ Ե՛վ աշխատանքի ժամանակ և՛ արձակուրդում […]

«Արցախը՝ գլխավոր ընտրության առաջ». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պաշտոնական ֆեյսբուքյան էջում ներկայացված է տարիներ առաջ Սերժ Սարգսյանի հարցազրույցներից մեկը. «ԱՐՑԱԽԸ` ԳԼԽԱՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ» Երկու օրից Արցախը համայն հայության հետ կնշի իր Անկախության տոնը: Քչերը գիտեն, թե այդ կարևորագույն որոշումից ընդամենը մեկ տարի հետո, երբ Արցախը ռազմաճակատում թշնամու դեմ տարած առաջին ոգևորիչ հաղթանակներն էր նշում, ինչ խնդիրներ էին […]

Նախնական ախտորոշմամբ՝ ալկոհոլային թունավորումից 11 քաղաքացի է մահացել․ ԱՆ

Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով թունավորման կասկածով` «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ,  տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։   Ցավոք, կան մահվան դեպքեր: 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս մահացել են, 1 պացիենտի` «Էրեբունի» […]

ՀՅԴ-ն Հայոց բանակի կողքին է. Հակոբ Տեր-Խաչատուրյանի ուղերձը

Դաշնակցությունը Հայոց բանակի եւ սահմանապահ գյուղերի կողքին է: Այս մասին ուղերձ է հղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Անցած ամիս Տավուշի շրջանի վրա Ադրբեջանի կատարած հարձակումից հետո, բնականաբար, անհրաժեշտ էր, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, համահայկական այլ կազմակերպություններ, ինչպես նաեւ սփյուռքյան եւ հայաստանյան ժողովրդային խավերը ոտքի կանգնեին եւ հասնեին հայրենիքի օժանդակությանը։ […]

Ռիսկի աստիճանը շարունակում է բարձր մնալ․ Արցախի նախագահի ուղերձը

Արցախի նախարար Արայիկ Հարությունյանը Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Այն ներկայացնում ենք ստորեւ. «Կրթության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Այս տարի այն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ երկարատեւ հարկադիր պարապուրդի մատնված կրթօջախներում վերստին կղողանջի դպրոցական զանգը: Անցած մի քանի ամիսներին առիթ ունեցանք համոզվելու, որ սերունդների կրթության եւ […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 97 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 43 878 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 97-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 38356 (+706)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1149 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 881 (+2), այլ պատճառներով՝ 268:    Մեկ օրում մահացել է 2 մարդ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի