18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2020

Արդյոք այս պահին օրինակա՞ն է արտակարգ դրությունը

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է․ «Արդյոք այս պահին օրինակա՞ն է արտակարգ դրությունը ——————————– ՀՀ ԱԺ-ն ավարտեց Հայաստանում արտակարգ դրության ժամկետի երկարացման մասին ՀՀ կառավարության ընդունած որոշման քննարկումը: Հայաստանում արտակարգ դրության համար սահմանված նախկին ժամկետն ավարտվեց հունիսի 13-ի ժամը 17։00-ին: Կառավարության որոշումը քննարկելու համար ժամը 14։00-ին մեկնարկած ՀՀ ԱԺ արտակարգ նիստն ավարտեց 3 ժամ 38 րոպե […]

Ռուսաստանը չի վարվի այնպես, ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ․ Տարասով. 168.am

168.am-ը գրում է․ «Ռուսաստանին հոգնեցրել է ռուսական խաղաքարտի շահարկումը Հայաստանում և Ադրբեջանում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վրա վերջին ժամերին բռնկված լարվածությանը։ Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանական կողմը նախ ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով սահմանը խախտելու փորձ էր կատարել, ապա հրետակոծել էր հայկական դիրքերը՝ Տավուշի ուղղությամբ։ Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կրակ […]

Թուրքիայի այս գործողությունը ծանր հուշեր է արթնացնում. Գարեգին Բ-ն՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշմանը: Հայտարարությունում ասվում է.   «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ցավով արձանագրեցինք տակավին մի քանի օր առաջ՝ հուլիսի 10-ին, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Օրթոդոքս Եկեղեցիների եւ քրիստոնեական աշխարհի համար կարեւոր նշանակություն ունեցող Սուրբ Սոֆիայի […]

Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ․ ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում

Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Այժմ սահմանին հարաբերական անդորր է։ Հ․Գ․ Առաջիկայում կհրապարակենք հետաքրքիր տեսանյութ»,-գրել է նա:

Ադրբեջանական ագրեսիան արդարացնելու Փաշինյանի բոլոր փորձերը ջախջախվեցին. Ղազինյան

Հայ-ադրբեջանական հյուսիս-արևելյան սահմանին երեկվա ադրբեջանական ագրեսիային ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ ԱԳՆ իրավիճակին խիստ համարժեք և ճշգրիտ հաշվարկված քայլերն իմ տարակուսանքն առաջացրեցին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Մեկ Հայաստան»  կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։ «ՊՆ գրագետ ռազմական գործողությունները, հանրությանը տրամադրվող տեղեկատվության օպերատիվությունը, ճիշտ ժամանակին արված ԱԳՆ հայտարարությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև […]

Հայկական զինված ուժերի գրաված ադրբեջանական դիրքը

Համացանցում տարածվել է լուսանկար, որում, տարածողների հաղորդմամբ, հայկական զինված ուժերի կողմից վերջին օրերին գրավված ադրբեջանական դիրքն է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը կիսվել է այդ լուսանկարով և գրել՝ Ղարադաշ: Ղարադաշը կամ Սև սարը Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի շրջակայքում գտնվող բարձունքն է:

ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը

ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական պետական սահմանին ուժի կիրառումը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը: «Կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գոյություն ունեցող կապի միջոցները՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար եւ խստորեն պահպանել հրադադարը»,- շեշտել է Պետդեպարտամենտի խոսնակը: Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ, […]

«Մտքներովդ չանցնի հետ գնալ ու ջնջել ստատուսները». Հայկ Մամիջանյանը՝ իշխանությանը

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշու՞մ եք, որ մեզ իշխանավորները ասում էին «Համավարակը պատերազմ է՝ համախմբվեք իշխանության շուրջ»։ Հիշու՞մ եք, որ ապրիլյանի հանձնաժողովը նշեց, որ սպառազինության, սննդի եւ այլ ապրանքների պակաս բանակում չի եղել ու փաստեց, որ «պետք է պարզել այդ ապատեղեկատվույթունը տարածողներին»։ Կարդացե՞լ եք մեր իշխանիկների այս երկու օրերի […]

«Նայեք ձեր սրտի վարչապետին». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ կարճ այս օրվա մասին Տավուշի կողմում լարված է, մեր բանակը հերոսական եւ անպարտ է, եւ բոլորիս հայացքները ուղղված են մեր զինվորին եւ հրամանատարին, փառք ու պատիվ եւ ակնածանքս․․. Մեր բանակի վերջին հաղթանակները մեր ժողովրդի հպարտությունն են։ Չկա այլ կարծիք․․. Երկրի ղեկավարություն պահվածքը հարիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված