25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2020

Եթե մեր զինված ուժերը գործեցին փայլուն ու իրավիճակին ադեկվատ էին,ապա նույնը չեմ կարող ասել քաղաքական իշխանության մասին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ-ադրբեջանական ռազմական բախումը հերթական անգամ բացահայտեց մեր թերի և ուժեղ կողմերը:Մեր բանակը,հրամանատարներն ու զինվորները պատվով կատարեցին Հայրենիքի պաշտպանությունը: Հիմնական ընդդիմադիր ուժերը,ցուցաբերելով պետական մտածողություն, կանգնեցին մեր պետության ու բանակի կողքին: Իշխանությունն այդպես էլ միասնության ու համերաշխության կոչով հանդես չեկավ և փոխարենը իր էժանագին քարոզչությամբ խորացրեց քաղաքական […]

«Խելքն ինչ է, որ ոմանց մոտ այս շոգին բուքսովատ է անում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի կարծիքը հրճվանքով տարածողներին հիշեցնեմ, որ նրան թվում է, թե հայերն այլեւս հակառուսական գծի մեջ են։   Իսկ մեր իրական ազգային օրակարգի մասին նրա կարծիքը կիշեցնեմ հենց ՀԺ-ի նյութով՝ 2019 թվական։   Հ.Գ. Խելքն ինչ է, որ ոմանց մոտ այս շոգին բուքսովատ […]

«Հպարտանում եմ մեր ժողովրդի միասնականությամբ ու պատվախնդրությամբ». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հպարտանում եմ մեր ժողովրդի միասնականությամբ ու պատվախնդրությամբ։ Խոսքս Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցների մասին է։ Հարգանքս ձեզ սիրելիներս։ Ադրբեջանի կազմակերպած խղճուկ ակցիան՝ ընդդեմ հայկական ծիրանի վաճառքի, հակառակ արդյունք է տալիս։ Վստահ եմ հիմա ռուսաստանցիների շրջանում ավելի մեծ ուշադրություն և հարգանք է ձևավորվելու հայ համայնքի նկատմամբ»:

Հիմա չհիշեցնեմ, թե ինչ ներքաղաքական խաղի համար զոհաբերվեցին ապրիլյան պատերազմում մեր հաղթանակը ամրագրող այս պայմանավորվածությունները. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Ադրբեջանի պնդումը, թե Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություն ընդհանրապես չի եղել։ Այս հայտարարությունն անխնա քննադատել եմ, որովհետեւ Հայաստանի վարչապետն իրավունք չուներ կրկնել, առավել եւս՝ սրտին մոտիկ ընդունել ադրբեջանական կտերը։ Այն, որ նման պայմանավորվածություններ եղել են, Փաշինյանը կարող էր համոզվել՝ անձամբ […]

«Երբևէ չի եղել այնպես, որ մեր զինծառայողները լինեն սոված կամ սննդի կարիք ունենան, առավել ևս՝ մեր առաջնագծի զինծառայողները». Դավիթ Ջամալյան

Երեկ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը «Առաջին» լրատվականին տրված հարցազրույցումանդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին, և հարցին, թե այս ռազմական գործողությունն ինչով է տարբերվում ապրիլյան մարտական գործողություններից, պատասխանել էր, թեայժմ սահմանը սպառազինված է, զինվորը՝ խնամված… ոչ մեկի գործը անտես չի մնում։ Հետևաբար՝այս ամենը հանդարտություն է պարգևում։ «Հիմա եթե ջահելներն ուզում են գնալ սահման, ոչ թե նասկի […]

«ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն» կոչվող փաստաթուղթն էական ուժեղացման կարիք ունի. Արմեն Գևորգյան

Tert.am-ը ներկայացրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է օրերս հրապարակված «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությանը» և ներկայացրել իր մեթոդաբանական և խորհրդատվական բնույթ ունեցող դիտարկումներն ու դիտողությունները փաստաթուղթը կատարելագործելու և ավելի նպատակային դարձնելու նպատակով: Հոդվածն ամբողջությամբ ստորեւ. Չկարողացա անտարբեր անցնել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը» կոչվող՝ օրերս հրապարակված փաստաթղթի կողքով։ Ինձ […]

ԱԷԿ-ին հարվածելու հայտարարությունը պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն. Փաշինյան

Մեր խնդիրը մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, նաև գլոբալ անվտանգության ապահովմանը նպաստելը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ: Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ որ Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար, […]

Ադրբեջանը պարտավոր է հրապարակայնորեն հրաժարվել իր սպառնալիքներից. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանըհարցազրույց է տվել «Lenta.Ru» առցանց լրատվական կայքին: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից:  – Սահմանին կիրառվում են «Գրադ» համակարգեր, տանկեր, գործի է դրվում կենդանի զինուժը, գործի են դրվում մեծ թվով ԱԹՍ-ներ. կարո՞ղ ենք արդյոք խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի մասին։  – Այս մարտերը Ադրբեջանի կողմից հրահրված լայնամասշտաբ էսկալացիա են: Քաղաքացիական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի