24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2020

Ընդհարում Լոս Անջելեսում՝ հայերի և ադրբեջանցիների միջև․ կան վիրավորներ

Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների: Բողոքի ցույցը մեկնարկել է Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև,. որին մասնակցել են հազարավոր հայեր: Մասնակիցները դատապարտել են ադրբեջանական ագրեսիան: Ակցիան ուղեկցվել է հայկական երգ ու պարով: Ավելի ուշ ընդհարում է տեղի ունեցել ադրբեջանցիների հետ: Կան վիրավորներ: […]

20 կրակոց՝ հայկական դիրքերի ուղղությամբ․ գիշերը սահմանին անդորր է պահպանվել

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց: Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական […]

Հակառակորդը կրկին հարձակում է գործել «Անվախ» դիրքի ուղղությամբ․ ՊՆ

Հուլիսի 21-ի ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Ըստ նախնական տվյալների` […]

Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի տարբերություն բանակի, տապալել է իր գործառույթների պատշաճ կատարումը. Արթուր Վանեցյան

Հարցազրույց «Հայրենիք» կուսակցության նախագահԱրթուր Վանեցյանի հետ – Պարոն Վանեցյան, վերջին օրերի սահմանայինլարվածության շուրջ նախնականգնահատականներ ունե՞ք։ – Նույնիսկ նախնական գնահատականների համար դեռ վաղ է։ Ես ուղղակի կվերահաստատեմ նախկինում իմ հնչեցրած գնահատականները, որ մենք ունենք փայլուն գեներալներ ու սպաներ, մոբիլ ու մարտունակ բանակ, որը հրաշալի լուծեց իր առջև դրած խնդիրը։ Այսօրվա բանակը բազմաթիվ մարդկանց երեք տասնամյակ տևած […]

Երբ ֆեյսբուքյան «հերոսամարտիկներն են» համեմատում 2016թ. ապրիլյան մասշտաբային գործողությունները 2020թ. Տավուշի լոկալ բախումների հետ. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկում, չգիտեմ իր նախաձեռնությամբ թե լրատվամիջոցի՝ անդրադարձել է Pressing հաղորդաշարին տրված իմ հարցազրույցի որոշ մտքերին: Անդրանի՛կը Քոչարյան (սովորաբար հրապարակային քաղաքական երկխոսության մեջ դիմելաձևն այսպիսին չի լինում, բայց փոխադարձության սկզբունքը չի կարելի […]

Սերժ Սարգսյանն այցելել է Արցախ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արցախ: Այցն անձնական բնույթ է կրում` Սերժ Սարգսյանը կայցելի մորը, հանդիպում կունենա ընկերների հետ: Նախագահ Սարգսյանը կլինի նաև Ամարասում` տեղում ծանոթանալու վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին, ինչպես օրերս տեսակապի ժամանակ (bit.ly/2CSKG5y) խոստացել էր այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատուներին: #SerzhSargsyan #3rdPresident #Armenia #Artsakh #Amaras

Հայաստանը ցուցադրեց վերջին օրերին ԶՈՒ կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մնացորդները

ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում ներկայացվեցին վերջին օրերին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մնացորդները: ՀՀ Զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանին խոցել են ադրբեջանական 10 միավոր հարվածային, 1 ռազմավարական և 3 հետախուզական նշանակության անօդաչու թռչող սարք։

Այս տեսակի անորակ մեղադրանք դժվար է պատկերացնել. Քոչարյանի պաշտպան

ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նախորդ նիստին պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր սույն քրեական գործով դատական նիստին կանչման ենթակա անձանց ցուցակում ընդգրկել մի քանի անձ։ Մասնավորապես, պաշտպանը միջնորդել է դատարան հրավիրել 2008 թ․ մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, […]

Ադրբեջանում փորձարկում էին Հայաստանի վճռականությունն ու կարողությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս. սա իրապես շատ վտանգավոր զարգացում էր. Զոհրաբ Մնացականյան

Այն, ինչ տեղի ունեցավ, ըստ էության, վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Ադրբեջանում մեծ ինտենսիվություն ստացած ռազմատենչ և ատելության հռետորաբանության դրսևորում էր, «France 24» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։   «Անցած շաբաթվա ընթացքում մենք նման իրավիճակի ականատես եղանք. հուլիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ագրեսիայի և ներթափանցման փորձ կատարվեց հայկական դիրքերի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի