23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 21, 2020

100 անգամ ավել մարդու կյանք խլած իշխանությունը 10 զոհերից խոսում է, որ ի՞նչ․ Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․ «Կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում շուտով կհատի 1000 սահմանագիծը, ու այս մահերը Հայաստանի ներկայիս իշխանության խղճին են։ Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը վերցնել հարեւան Վրաստանի ցուցանիշը, որտեղ երկու անգամ ավել բնակչության պարագայում մինչ օրս արձանագրվել է ընդամենը 15 մահ։ Այլ բան անհնարին էր սպասել այս էքսցենտրիկ ու անգրագետ իշխանություններից, որոնց […]

Նման անձերի պատգամավոր լինելու փաստը մեր բոլորի մեծագույն խայտառակությունն է. Ավետիք Իշխանյան

Հարգելի Հայաստանցիներ, խնդրում եմ, մի նեղացեք հատուկենտ իրենց քաղաքական գործիչ համարող, թեկուզ պատգամավոր, երևույթներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: «ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐ Հայաստանցիներ ասելով, նկատի ունեմ Հայաստանում ապրող բոլոր ազգերի՝ եզդիներ, հայեր, ասորիներ, ռուսներ , հրեաներ և այլ ազգերի ներկայացուցիչներին։ Խնդրում եմ, մի նեղացեք հատուկենտ իրենց քաղաքական գործիչ համարող, թեկուզ պատգամավոր, […]

Գրեթե բացակայում են «ազգ», «հայրենիք», «հայ» հասկացությունները․ Մայր Աթոռը՝ կրթության նոր չափորոշչի մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը դիրքորոշում է հայտնել հունիսի 25-ից հանրային քննարկման դրված Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի վերաբերյալ, որն հուլիսի 10-ին ուղարկվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ «Հաշվի առնելով Հայոց Եկեղեցու պատմական առանցքային դերակատարությունը հայոց դպրոցի հիմնադրության, զարգացման և կայացման գործում, ինչպես և անխուսափելի պատասխանատվությունը սերունդներին ազգային, հոգևոր-բարոյական առաքինությունների ոգով […]

Արման Բաբաջանյանը սպառնացել է հայերին և եզդիներին

Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հուլիսի 20-ի երեկոյան իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով թիրախավորել էր հայերին և եզդիներին․ «Ձեր գլուխների վրայով կանցնենք ճանապարհը մեր, ձեր ատամներով կլցնենք փոսերն այդ ճամփի, ձեր մարմիններին կափսոսենք մեր ոտքերը սրբել, բայց կանցնենք մեռնելով ապրելու ճանապարհը մեր երկրի: Ու թող մեկը կասկածի, թող մեկը կասկածի հայ լինի, թե […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Հայաստանում հուլիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 35 254 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 273-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 24 206 (+704) մարդ, այս պահին բուժվում է 10 171 (-449): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 877 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 662 (+12), այլ պատճառներով՝ 215 (+6):   Մեկ օրում մահացել է 18 մարդ:

«Խիստ կարանտինում» ինչպե՞ս է տուն-ինտերնատում 129 տարեց վարակվել. փորձագետ

Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իր մանիպուլյացիաները… Այսպիսի վերնագրով նյութ է տարածվում մամուլում. «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում բոլոր վարակվածներն առողջացել են. նրանք այսպես են նշում հաղթանակը» (ու լուսանկարներ են)։ Նշեմ, որ հունիսի 29-ի դրությամբ այնտեղ գրանցվել էր տարեցների վարակման 129 (!) դեպք. «Նախարարի մամուլի խոսնակը նշեց, […]

Արտակարգ դրության երկարացման փոխարեն՝ նոր օրենք. ի՞նչ են քննարկում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ակտիվ աշխատանքներ են ընթանում արտակարգ իրավիճակների մասին օրենսդրության կատարելագործման ուղղությամբ, որպեսզի հաջորդ ամիս երկարաձգվի ոչ թե արտակարգ դրությունը, այլ փորձեն շարունակել կորոնավիրուսի դեմ պայքարը արտակարգ իրավիճակների մասին օրենսդրության շրջանակներում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հուլիսի 7-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել էր այդպիսի փոփոխության կարեւորության մասին՝ նկատելով, որ արտակարգ դրության ռեժիմն […]

Պաշտոնաթող փոխքաղաքապետը 1 ամսում պարգևատրվել է 4700 դոլարով․ «Հրապարակ»

«Մինչ Հայաստանում սահմանային եւ կորոնավիրուսով պայմանավորված պատերազմական վիճակ է, պետական այրերը շարունակում են շռայլորեն օգտագործել բյուջեն։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հուլիսի 13-ին քաղաքապետարանի 122 աշխատակիցների եւ բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարներին պարգեւատրել էր շուրջ 120 հազար դոլարի չափով, երկու օր անց՝ հուլիսի 15-ին, 1 միլիոն 800 հազար դրամի չափով պարգեւատրել է 2 օր առաջ […]

Նիկոլ Փաշինյանը ծանր խոսակցություն է ունեցել Վահե Գրիգորյանի հետ. «Իրատես»

«Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը ծանր խոսակցություն է ունեցել իր «անձնական օգտագործման» ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, քանզի այս վիճակի տուժողներից մեկն էլ ՀՀ կառավարությունն է։ Պարապուրդի մատնված, դե-ֆակտո խոր ճգնաժամ ապրող ՍԴ-ն չի կարողանում վավերացնել պետության համար կարեւորագուն միջազգային պայմանագրերն ու փաստաթղթերը, ինչն էլ իր հերթին լուրջ ազդեցություն է թողնում առանց այն էլ ծանր վիճակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված