01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արտակարգ դրության երկարացման փոխարեն՝ նոր օրենք. ի՞նչ են քննարկում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ակտիվ աշխատանքներ են ընթանում արտակարգ իրավիճակների մասին օրենսդրության կատարելագործման ուղղությամբ, որպեսզի հաջորդ ամիս երկարաձգվի ոչ թե արտակարգ դրությունը, այլ փորձեն շարունակել կորոնավիրուսի դեմ պայքարը արտակարգ իրավիճակների մասին օրենսդրության շրջանակներում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հուլիսի 7-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել էր այդպիսի փոփոխության կարեւորության մասին՝ նկատելով, որ արտակարգ դրության ռեժիմն անվերջ չի կարող պահպանվել։

Արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում մենք կարողանանք գործիքներ ունենալ, արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել»,-նշել էր նա։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարությանը հանձնարարաել է նորմալ աշխատել եւ այնպես անել, որ օրենսդրության մեջ բացեր չլինեն։

Մեր տեղեկություններով՝ Արդարադատության նախարարությունում այս օրերին բուռն աշխատում են, որպեսզի կարողանան կարճ ժամանակահատվածում ներկայացնել նոր նախագիծ»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ