25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2020

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմինե Պետրոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սոցիալ-տնտեսական քաղաքականության բաժնի պետ: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության […]

Մինչև Աննա Դանիբեկյանի աչքերի տակի կապտուկները չանցնեն, միջնորդությունները չեն քննարկվի. Կոչուբաև

Արդեն ունենք դեռեւս չհերքված տեղեկություն, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության պատճառը քթի պլաստիկ վիրահատությունն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։ «Ընդ որում, ըստ հրապարակված տեղեկությունների քթի պլաստիկ վիրահատության դատավորը դիմել է մարտի 13-ին եւ այնտեղ գտնվել է ստացիոնար եւ հեռակա համակցությամբ մինչեւ մարտի 20-ը։ […]

Աշխատավարձը նախարարների միակ կամ նույնիսկ հիմնական եկամուտը չի. Հրանուշ Խառատյան

Շա՞տ, քի՞չ, թե՞ համարժեք է նախարարի համար 500.000 դրամ կամ 1000 դոլար աշխատավարձը, որից 1/3-ը պահումներ են. քիչ է, իհարկե: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա, մասնավորապես, հավելել է. «Ես կասեի՝ շատ քիչ է: Ամեն ինչ կախված է նրանից, թե հիմքում ինչն է դրված՝ աշխատանքի ծավալի գնահատու՞մը, աշխատանքի արդյունավետությու՞նը, հակակոռուպցիոն […]

«Գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է, նա պետք է դադարեցնի պառակտման քաղաքականությունը». քաղաքագետ

Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու նախապայմանը ստի, չարության և ատելության վիրուսի արմատախիլ անելն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։ Նա մասնավորապես նշել է. «Ծանր երկընտրանք՝ պայքարել կորոնավիրուսայի՞ն, թե՞ տնտեսական ճգնաժամի դեմ։ Կորոնավիրուսային մարտահրավերը ծանր երկընտրանքի առաջ է կանգնեցրել պետությունների ղեկավարներին։ Նրանք պետք է ընտրություն կատարեն մարդկանց կյանքը, առողջությունը […]

Էկոնոմիկայի նախարարը պարգևավճար վերջին անգամ ստացել է փետրվարին, փոխվարչապետը և ԱՍՀ նախարարը՝ չեն հիշում

  Պարգևավճարներ ստանալու մասին այսօր հարց ուղղվեց Կառավարությունում հրավիրված ասուլիսին ներկա ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Լրագրողը հետաքրքրվել էր, թե վերջին անգամ ե՞րբ են պարգևավճար ստացել պաշտոնյաները, հաջորդը ե՞րբ կստանան, և մարտ-ապրիլ ամիսներին ո՞ր աշխատակիցներն են ստացել պարգևավճար:  «Վերջին անգամ՝ փետրվար ամսվա արդյունքներով: Մարտ ամսվա […]

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Ապրիլի 13-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Գործադիրն այսօր ընդունեց  խորհրդարանում արտահերթ նիստ գումարելու մասին որոշում հետևյալ օրակարգով. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու […]

Քննիչ հանձնաժողովը Սերժ Սարգսյանին կտրամադրի իր մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը

ՀՀ ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի պայմանը, տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը․ «ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը քիչ առաջ ստացավ 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովի պատասխանը գրասենյակի` ս.թ. ապրիլի 8-ի գրությանը, որտեղ ակնկալվում էր հստակ արտահայտել հանձնաժողովի դիրքորոշումը ՀՀ երրորդ նախագահի հարցադրման կապակցությամբ` նկատի […]

«Գազպրոմ»-ը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին

Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավարությունը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին՝ գազի գնի իջեցման շուրջ բանակցություններ սկսելու մասին։ «Դեռ պատասխան չկա։ Կարծում եմ, որ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, և, կարծում եմ, ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ», – այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորյանը։ Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ […]

Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ. Tert.am

Երեկ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հակոբ Ճաղարյանի տիկինը։ «Հրավիրվել է ԱԱԾ, դեռ չի ներկայացել։ Ազգային անվտանգության ծառայություն հրավիրվել է ավիացիոն հարցերի անվտանգության շուրջ զրուցելու»,- ասաց նա

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի