25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

«Գազպրոմ»-ը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին

Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավարությունը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին՝ գազի գնի իջեցման շուրջ բանակցություններ սկսելու մասին։

«Դեռ պատասխան չկա։ Կարծում եմ, որ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, և, կարծում եմ, ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ», – այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորյանը։

Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: 

Հիշեցնենք՝ մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: 

 

Իսկ ապրիլի 2-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ