25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2020

2019 թվականը երկրորդ ամենատաք տարին է 2016-ից հետո. Գագիկ Սուրենյան

Երկրագնդի վրա 2019 թվականը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը համարել է երկրորդ ամենատաք տարին 2016 թվականից հետո, ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը փորձում է կոծկել այս կոռուպցիոն դրսևորումը». Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկը՝ գրելով. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կինը միևնույն ժամանակ ԱԺ փոխնախագահի գրասենյակում պաշտոն է զբաղեցնում, պետական բյուջեից գումարներ է ստանում և մասնավոր ընկերություն է հիմնադրել, որը, ի դեպ, ուղիղ առնչվում է ամուսնու զբաղեցրած պաշտոնի հետ: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը փորձում է կոծկել […]

2020-ի ամառվանից կգործարկվեն Ղրիմից Հայաստան չվերթներ

«Ռոսավիացիան» Սիմֆերոպոլի (Ղրիմ) և Երևանի օդանավակայանների միջև համաձայնեցրել է 2020 թվականին օդային հաղորդակցության գործարկումը, ТАСС-ին հայտնել է Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը: ««Պեգաս ֆլայ» ընկերությունների խմբի «Իկար» ընկերությունը ստացել է Ռոսավիավիայի համաձայնեցումը շաբաթական յոթ թռիչք Երևան-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնելու համար: Այժմ նրանք նախատեսում են մեկնարկը տալ երկու թռիչքով այս տարվա գարնանը, […]

Վարչապետը հարվածում և անհարմար դրության մեջ է դնում ԱԱԾ-ին․ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը գրում է «ԱԱԾ–ն օպերատիվ–հետախուզական միջոցառումներ է իրականացնում՝ պարզելու համար սատանայի ու որոշ շրջանակների համագործակցության ձևերը»։ Երեկ այսպիսի վերնագիր տեսա լրահոսում (հղումը՝ մեկնաբանությունում)։ Մտածեցի հերթական ֆեյքային լուրն է ԱԱԾ–ի դեմ, բայց պարզվեց Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի նյութն է։ ՀԺ–ն հարցում է ուղարկել ԱԱԾ, թե բա ի՞նչ եղավ վարչապետի հանձնարարականը սատանայի մասով։ […]

Ցավում եմ, որ կեղծ կամ չստուգված լուրերի և ոչ պրոֆեսիոնալիզմի մշակույթը վարչապետից ու կառավարությունից փոխանցվել է նաև պաշտոնական մամուլ. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ «Հայաստանի Հանրապետություն» թերթում լույս է տեսել «ԵՄ-ն կոչ է արել պատժել Թուրքիային, իսկ ԵԽ-ն՝ Ադրբեջանին՝ ճանաչելով ԼՂՀ-ն» վերտառությամբ հոդված, որտեղ առկա է հետևյալ հատվածը․ «նախորդ տարեվերջին ԵԽ պատգամավորները բացարձակ մեծամասնությամբ պաշտոնական կոչ հղեցին՝ ուղղված միջազգային հանրությանը՝ ճանաչելու ԼՂՀ անկախությունը և պատժելու Ադրբեջանին՝ միջազգային ասպարեզում իր ստանձնած պարտավորությունները […]

Տնտեսական հեղափոխության պատկերացումները սկսվում են զուգարաններից. քաղաքագետ

168.am-ը գրում է․ «Արտանիշի գագաթից ԱՄՆ եւ ԻԻՀ նախագահներին հղած ուղերձն իրենից որևէ կարևորություն չէր ներկայացնում, 168.am-ին ասել է քաղաքագետ Արմեն Բադալյանը, պարզաբանելով. «ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների սրման վրա  Հայաստանի վարչապետի հայտարարությունը որևէ նշանակություն չունի, ուզում է՝ այդ հայտարարությունն անի սարի գլխից, սարի տակից կամ ստորոտից։ Համոզված եղեք, որ վարչապետի այդ հայտարարությունը որևէ միջազգային լրատվամիջոց չի […]

Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է

News.am-ը գրում է․ «ՀՔԾ-ում ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը։ Այս մասին տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: Նշենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձանց, այդ թվում Սերժ Սարգսյանին եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին։ ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար […]

Խոսնակը ինտրիգների համախումբ էր ստեղծել Փաշինյանների ընտանիքում․ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վլադիմիր Կարապետյանի ազատման իրական պատճառները խիստ անձնական են Ինչպես արդեն Antifake.am-ից տեղեկացաք, Վլադիմիր Կարապետյանին ազատելու պատճառ է հանդիսացել Փաշինյանի Ամանորյա ուղերձի խայտառակ խոտաններն ու պետական ապառատի իր ոլորտում տիրող բարդակը: Բայց կրկին «չար լեզուների» խիստ հավաստի տեղեկություններով հեռացման իրական պատճառներն ավելի քան անձնական բնույթ են […]

Իշխանափոխությունից հետո Իջևանի ԲԿ-ի տնօրենին անհիմն ազատել են աշխատանքից

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ստացել եմ նամակ Իջևանի բժշկական կենտրոնի նախկին տնօրենից, որը բառացի հրապարակում եմ: Ահա, թե ինչպես են նոր Հայաստանում խախտվում մարդկանց աշխատանքային իրավունքները: Գնդակը Վճռաբեկ դատարանի դաշտում է… ՆԱՄԱԿԻ ԲՈւՆ ՏԵՔՍՏԸ «Բարև Ձեզ պարոն Պետրոսյան։ Ձեզ գրում եմ,որովհետև տեսնում եմ, թե ինչքան սրտացավ եք ժողովրդին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի