24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցավում եմ, որ կեղծ կամ չստուգված լուրերի և ոչ պրոֆեսիոնալիզմի մշակույթը վարչապետից ու կառավարությունից փոխանցվել է նաև պաշտոնական մամուլ. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ «Հայաստանի Հանրապետություն» թերթում լույս է տեսել «ԵՄ-ն կոչ է արել պատժել Թուրքիային, իսկ ԵԽ-ն՝ Ադրբեջանին՝ ճանաչելով ԼՂՀ-ն» վերտառությամբ հոդված, որտեղ առկա է հետևյալ հատվածը․ «նախորդ տարեվերջին ԵԽ պատգամավորները բացարձակ մեծամասնությամբ պաշտոնական կոչ հղեցին՝ ուղղված միջազգային հանրությանը՝ ճանաչելու ԼՂՀ անկախությունը և պատժելու Ադրբեջանին՝ միջազգային ասպարեզում իր ստանձնած պարտավորությունները խախտելու համար»:Հոդվածում նշվում է, թե պաշտոնական կոչը արվել է «ԵԽ-ում Ղարաբաղյան հակամարտության սրման առիթով քննարկման ժամանակ»։

Այս հոդվածը տարածվել է տարբեր կայքերի մամուլի տեսություններում, սակայն պարունակում է փաստական անճշտություններ։

Եվրոպական Խորհրդարանը տարևերջին նման պաշտոնական կոչ չի ընդունել, համենայն դեպս այդպիսի պաշտոնական տեղեկատվություն որևէ այլ աղբյուրում առկա չէ, այդ թվում Եվրոպական Խորհրդարանի պաշտոնական կայքէջում։ Առկա չէ նաև տեղեկատվություն Ղարաբաղյան հակամարտության սրման առիթով տարևերջին անցկացրած որևէ քննարկման մասին։

Ցավում եմ, որ կեղծ կամ չստուգված լուրերի և ոչ պրոֆեսիոնալիզմի մշակույթը վարչապետից ու կառավարությունից փոխանցվել է նաև պաշտոնական մամուլ։

Հորդորում եմ «Արմենպրես» գործակալությանը կամ «Հայաստանի Հանրապետություն» թերթին արագ շտկել իրավիճակը և նշված հոդվածի հետ կապված տալ պարզաբանում կամ հերքում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ