23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 21, 2020

Արդեն հրապարակա՞վ եք մահով սպառնում . Իրավունք

Գեորգի Կուտոյանի ողբերգական մահը բացահայտեց բարոյական բոլոր կարմիր գծերն անցածների առատությունը: Կային  հոգեհանգստի եւ հուղարկավորության տեսանյութերի տակ չարախնդացողներ, մահով ուրախացողներ, կային եւ նրանք, ովքեր  երիտասարդ սպայի  մարմինը դեռ չսառած, շտապում էին այդ  մահը ծառայեցնել քաղաքական դիվիդենտներ հավաքելուն:  Ապշեցրեց նաեւ Նիկոլի  մանրախնդրության աստիճանը` այդպես էլ չցավակցեց,  իսկ կառավարության ցավակցության տեքստը ոչ թե  պաշտոնապես է  հրապարակվել կամ տարածվել, այլ տրամադրվում էր «ըստ ցանկության»`  համապատասխան հարցումով  դիմած լրատվամիջոցներին: ՊԱՏՎԵՐ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՔ, ՔԱՆԻ ՈՂՋ ԵՔ Պատկերված նկարը ոչ այլ ինչ է, քան Նիկոլի սեւ քարոզչությունը սպասարկող յութուբյան ալիքներից մեկի տեսանյութի «սքրինշոթը»:  Այո, տեսանյութը հենց պատկերված վերնագիրն ունի, իսկ գլխավոր նկարում ուժայինների նախկին ղեկավարները պատկերված են հենց այնպես, ինչպես տեսնում եք: Ու դա դիտվել է շուրջ 40 հազար անգամ: Այսինքն` 40 հազար անգամ ցուցադրվել է, թե ովքեր են սպանվել/ինքնասպանվել, իսկ ում ենթադրաբար դա սպասվում է: Իսկ դիկտորի ձայնը վերարտադրել է նիկոլական ամենաագրեսիվ քարոզիչներից մեկի` Տարոն Չախոյանի գրառումը. «Նախորդ իշխանությունների ժամանակ ՀՀ ուժային կառույցների պետերն ու տնօրենները րոպե  առաջ պետք է սկսեն խոսել, հակառակ դեպքում վերջիններիս սպասվում է նույն ճակատագիրը, ինչ նախկին ԱԱԾ տնօրեն Գեորգի  Կուտոյանին, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին եւ մնացածին…»: Եվ փորձելով մեղքը վերագրել «նախկիններին»`  սույն վատահամբավ քարոզիչը շարունակում է սպառնալ. «Շարունակելով չխոսել ու չխոստովանել նախկինների գործած հանցանքների  մասին, շատերը վտանգում են իրենց ու իրենց մերձավորների կյանքը»: Այսինքն` ուղղակի տեքստով ասվում է, որ եթե նախկին  իշխանությունների վրա ցուցմունք չտաք, ապա շարունակությունը ողբերգական կլինի, իսկ վերջաբանը հնչում է առանձնահատուկ  լպիրշ. «Երգեք պարոնայք, քանի ձեր դուռն էլ մի oր չեն թակել, կամ ձեր անշնչացած մարմինը չեն հայտնաբերել որեւէ աղբամանում կամ  աղբավայրում…»: Այսինքն` ստացվում է, որ մահերը դարձել են տեղեկատվական-հոգեբանական արդեն ոչ թե գրոհների, այլ տեռորի գործիք:  Ի դեպ, այդ վեց «թիրախների» հետ, որոնցից երեքը նշված են որպես «խոցված»` կարծես թե, խոսքը համակարգչային խաղի մասին է,  իրոք խաղ անողներ կան: Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սսյոպիկ Սաֆարյանը գրել էր, որ վաղուց է տեսնում  Արթուր Վանեցյանին սպառնացող վտանգները, «բայց գիշերով սեւերը  թիրախը փոխեցին»:  Հետո նա սկսեց արդարանալ, որ ասելով «սեւեր», նկատի ուներ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, այլ «այլաբանորեն» օգտագործել էր «Մաֆիա» խաղի տերմինաբանությունը: Սակայն այդ արդարացումները ոչինչ չեն փոխում, եւ սույն  պարոնը, որպես ենթադրաբար ծանր հանցագործության նախապատրաստման մասին տեղեկատվության տիրապետող, պետք է  հարցաքննվի իրավապահների կողմից: Նույնը վերաբերում է Տարոն Չախոյանին, ում խոսքը առերեւույթ պարունակում է  հրապարակավ մահով սպառնալու հանգամանք… Ի դեպ, Վանեցյանի պահով միայն Ստյոպիկ Սաֆարյանը չէ, որ մտասեւեռումներ ունի: Ռազմական եւ անվտանգության գծով  փորձագետ Կարեն Վրթանեսյանը պատահմամբ հայտնաբերել է. «Եթե Գուգլում գրեք «նա ցանկացել է մտնել այն բնակարան, որտեղ  գտնվում էր Վանեցյանի դին», ապա որոնման արդյունքներում կտեսնեք ArmTimes.com-ի հոդվածների ցանկը»:  Այսինքն` Նիկոլի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» անձնակազմը այնքան է կենտրոնացած Վանեցյանի վրա, որ  Կուտոյանի մահվան լուրին վերնագիր դնելիս ենթագիտակցաբար  վրիպել են, այնուհետ, ուղղելով այդ վրիպակը, սակայն Գուգլը  հետքերը պահպանել էր: Դժվար թե պատահական պետք է համարել եւ այն, որ հենց Կուտոյանի մահվան իրական օրը` հունվարի 16-ին, վանաձորյան ինչ-որ հասցեից փորձ էր արվել Վիքիպեդիայում ջնջել  նրա կենսագրությունը:  Այսինքն` ըստ այդ ռեսուրսի խմբագրումների պատմության,  ինչ-որ մեկը ջնջել էր, իսկ մեկ այլ օգտատեր շատ արագ վերականգնել:  Էլի ստացվում է, որ մարդուն «ֆիզիկական պլանից» հեռացնելուց  հետո ինչ-որ մեկը նաեւ վիրտուալ տարածքո՞ւմ է ջնջում… Թերեւս,  Ռոբերտ Քոչարյանի ասած, «ուրիշ մասնագետները» պետք է ասեն, թե ինչ նկարագրի տեր անձնավորություն է դա: ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՃԻՎԱՂՆԵՐԸ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԵՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ» Այն, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցը` շնորհիվ քայլասերվածների ֆեյքաբուծարանի, դարձել է ագրեսիայով գերհագեցած տարածք, ուր գտնվելը կարող է մեծ տհաճություն պատճառել, ակնհայտ է: Ու բնական է մեր քաղաքացիների մի մասի ցանկությունը` հեռու մնալ այդ  սոցիալական ցանցից: Սակայն փորձագետ Կարեն Վրթանեսյանը զգուշացնում է, որ. «Դադարել է լինել «վիրտուալ աշխարհ», այն  արդեն սերտորեն ներաճել է իրական կյանքին: Ֆեյքերի եւ զոմբիների գեերացրած ատելությունը միայն վիրտուալ տարածքում չէ, այն  իրական մարդկանց գլխում է արդեն: Ագրեսիվ զոմբիները նաեւ իրական կյանք ունեն: Ուրիշի մահվան լուրին ծափ տվողները ձեր  […]

Ահա թե ինչով էր զբաղված Նիկոլը Կուտոյանի հոգեհանգստի արարողության ժամին /տեսանյութ/

Կիրակի օրը Կուտոյանի հոգեհանգստի արարողությունն էր, որին ներկա էին բազմաթիվ քաղաքական ու հասարակական գորցիչներ։ Սակայն չկար Փաշինյանը, իսկ Փաշինյանի որոշ բարձրստիճան թիմակիցներ լավագույն դեպքում անտեսեցին փաստը, որ ԱԱԾ նախկին պետ է մահացել ողբերգական հանգամանքներում, իսկ վատագույն դեպքում զբաղված էին դիակապտությամբ։ Ավելին ասեմ՝ Փաշինյանից ցավակցություն պինցետով պետք է պոկեինք։ Այսօր Սպուտնիկը տեղեկացրեց, որ վարչապետի աշխատակազմից ասել […]

Վարչապետը Ալմաթում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հունվարի 31-ին Ալմաթիում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ-ը: «2020 թվականի հունվարի 31-ին Ալմաթի քաղաքում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն՝ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Մոլդովայի (դիտորդ երկրի կարգավիճակով) կառավարությունների ղեկավարները, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: «Նիստը կանցկացվի […]

Սիրելի՛ ժողովուրդ, այնքան հիմար չլինենք, որ մանկատներ, ծերանոցներ ու ծննդատներ փակելը կամ լգբտ լինելը բարի անվանենք

«Բարի ծառը չար պտուղ չի տա և ոչ էլ չար ծառը բարի պտուղ»,- ասաց Հիսուս: Սիրելի՛ ժողովուրդ, այնքան հիմար չլինենք, որ մանկատներ, ծերանոցներ ու ծննդատներ փակելը կամ լգբտ լինելը բարի անվանենք: -Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, Քո ողորմած միջնորդության ու Հովվության առավելացումն ենք խնդրում Հայոց աշխարհի վրա, որովհետև Նեռային գործընթացները առավելանում են: Գրում է հրապարակախոս-թարգմանիչ […]

Դու զորք չունես, դու սկոլիոզ ունես

Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  – Բադասյանին հիշեցրեք, որ ինքը զորք չունի: Ինքը սկոլիոզ ունի: Իսկ ներքին զորքերը ենթարկվում են ոստիկանապետին, որից էլի չունեն: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է. «Թող մեկն իր բախտը փորձի ու մեզ անկարգություններով սպառնա. մենք ունենք ներքին զորքեր»։  

Հանրապետությունում կգրանցվի մինչև -23 աստիճան ցուրտ

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 21-ի, 25-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:  

Դուք չե՞ք հասկանում, որ դա բլեֆ է, հեքիաթ է. Ռուբեն Հայրապետյան

2008 թվականի ընտրություններից հետո՝ երբ գործարար Խաչատուր Սուքիասյանը կանգնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին եւ դարձավ գործող իշխանությունների թիրախը, նրան պատկանող «Բջնի» գործարանը խլեցին նրանից՝ բնապահպանական վնասների ինչ որ հաշվարկների հիման վրա։ Գործարանը ձեռք բերեց ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը։ 208-ի իշխանափոխությունից հետո Սուքիասյանները քանիցս հայտարարեցին, որ «Բջնին» իրենցից խլվել է եւ եկել է՝ «քարերը հավաքելու ժամանակը»։ Մենք լուր […]

Կրկին իրավիճակ փոխվեց: Փաշինյանը «մազից է կախված»

2018-ի գարնանը մեր երկրում իրավիճակ էր փոխվել։ Իշխանությունը կառավարության ու խորհրդարանի շենքերից տեղափոխվել էր փողոց։ Իշխանությունն ընկած էր փողոցում և վերցնող գտնվեց։ Հետո կրկին իրավիճակ փոխվեց։ Փողոցից իշխանությունը տեղափոխվեց կառավարության շենք։ Այդ շենքից որոշվեց, թե ով և ինչ քանակով պետք է նստի խորհրդարանում։ Հիմա կրկին իրավիճակ է փոխվել։ Եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ ու դրանից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի