23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 16, 2020

«Նիկոլ Փաշինյանը հիմա ապրում է ֆեյսբուքի քոմենթներում իր մարմնի տարբեր մասերն ուտող մարդկանցով». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ անդրադառնալով գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու փաստին՝ ասաց, որ իշխանությունները գնացին այդ քայլին, որովհետև նախ վախեցան հանրության արձագանքից. «Այդ «տուշոնկա-օպերացիան», որն իրականացվել էր քարոզչական նպատակներով, արդեն սկսում էր նկատելի դառնալ, որ ավելի շատ PR ակցիա էր, քան Ոստիկանության կամ Ազգային անվտանգության հետ աղերս ուներ: Երկրորդ՝ […]

«Փաշինյանը կամ խաբել է ձեզ,կամ էլ կորցրել է «կախարդական փայտիկը», հարգելի «պողոսներ» ». Էդուարդ Շարմազանով

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը կամ խաբել է ձեզ,կամ էլ կորցրել է «կախարդական փայտիկը», հարգելի «պողոսներ»։ Ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը ջանք ու եռանդ չէր խնայում քննադատել ՀՀԿ-ական իշախանությանը,թե տեսեք-տեսեք գազի գինը թանկ է և այստեղ կոռուպցիոն գնագոյացում կա։ Վարչապետ Փաշինյանի կառավարման շրջանում գազի սակագինը այդպես էլ չէժանացավ,ավելին,սահմանին՝ թանկացավ։ Իսկ այսօր արդեն […]

«Կոռուպցիա պետք է գրել կառավարության ղեկավարի աշխատասենյակի լոգոյի վրա». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոռուպցիա պետք է գրել, ոչ թե որոշ հեռուստաընկերությունների լոգոյի փոխարեն, այլ նեոբոլշևիկյան կառավարության ղեկավարի աշխատասենյակի լոգոյի վրա, ով օրը ցերեկով 3 միլիոն «վարչապետից» թաքուն՝ 750.000 դրամով բարձրացնում է իր նախարարների աշխատավարձերն ու փորձում օրենքով կաշառել Սահմանադրական դատարանի դատավորներին։ Դե իսկ խնամի, ծանոթ, բարեկամների ապրելակերպի հեղափոխական բարելավումը […]

«5-րդ ալիքի» պատասխանը Արսեն Թորոսյանին

Հայաստանի առողջապահության նախարարությունը խիստ մտահոգված է, որ «5-րդ ալիքի» լրագրողն առանց դիմակի եւ գլխարկի ուղիղ եթերում ներկայացրել է «հատված Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից»: Անկեղծ ասած, ցուցադրել ենք մի դրվագ ԿՆՈՋ ծննդաբերության ընթացքից, ոչ թե «հատված՝ ԾՆՆԴԱՏԱՆ ծննդաբերության գործընթացից»: Մեր թղթակցի՝ Աչաջրում լինելն էլ պայմանավորված էր ոչ թե «ծննդատան ծննդաբերությամբ», այլ հանրապետության մի քանի ծննդատների՝ նախարարության […]

Քարոզչական պոռնոգրաֆիա՝ Հ1-ի կատարմամբ /տեսանյութ/

Քաղաքագետ Արմեն Մինասյանն իր էջում գրում է. «Հպարտ քաղաքացիների վարչապետն այսօր ցասման հերթական չափաբաժինը թափեց հեռուստատեսություններից երկուսի գլխին։ Վստահաբար, այդ երկուսի մեջ Հանրային հեռուստաընկերությունը չկար։ Հիմա մի փոքր սպռավոչկա։ 4 օր առաջ, ՀՀ Հանրային հեռուստաընկերության «Երաժշտական փոստարկղ» հաղորդաշարի շրջանակներում Մամիկոն Իսոյանի 60-ամյակի շնորհավորանքի՝ հարկատուներիս հաշվին կատարումը կարելի է համարել քարոզչական պոռնոգրաֆիա։ Ահա թե ինչու։ Նամակագիրը […]

Իշխանության նպատակն էր փակել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը. Արա Վարդանյան.

Դատախազությունը բողոքարկել է դատավորի գրավոր որոշումը, համաձայն որի՝ ինձ ազատ են արձակել: Իմ օրոք շուրջ 70 միլիոնի աշխատանքներ են իրականացվել, իսկ ես էլ դեռ մեղադրվում եմ շուրջ 200 միլիոնի յուրացման մեջ, բայց կարծում եմ՝ դեռևս 79 միլիարդ էլ դեռ կարող են ինձ վրա յուրացում գրել: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» […]

ԱԺ-ում ամանորյա զարդարանքներն ու տեխնիկական սպասարկումն արժեցել են 5 միլիոն դրամ

2019թ. ՀՀ Ազգային Ժողովի ամանորյա միջոցառումների (տեխնիկական, կազմակերպչական, զարդարանքներ և այլն) համար ծախսվել է 5,330,000 դրամ: Այս մասին AntiFake.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ աշխատակազմ ուղարկած հարցման պատասխանից: Արդյո՞ք Ազգային ժողովի կողմից արդարացված է 5 միլիոնից ավելի գումար հատկացնելը ամանորյա զարդարանքների և այլնի համար այն դեպքում, երբ նախորդ՝ 2018թ. և 2017թ. ՀՀ Ազգային Ժողովի ամանորյա միջոցառումների համար  ծախսվել է, […]

Հունվարի 17-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 17-ին՝ ժամը  13:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կյուրընկալվեն մեդիա փորձագետ Լիլիթ Թումանյանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: ԹԵՄԱ՝  ՀՀ վարչապետի կողմից հեռուստաընկերությունների մասին հայտարարությունը. հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու միտումը. ԶԼՄ-ների գործունեությանը սպառնացող վտանգը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի