24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանության նպատակն էր փակել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը. Արա Վարդանյան.

Դատախազությունը բողոքարկել է դատավորի գրավոր որոշումը, համաձայն որի՝ ինձ ազատ են արձակել: Իմ օրոք շուրջ 70 միլիոնի աշխատանքներ են իրականացվել, իսկ ես էլ դեռ մեղադրվում եմ շուրջ 200 միլիոնի յուրացման մեջ, բայց կարծում եմ՝ դեռևս 79 միլիարդ էլ դեռ կարող են ինձ վրա յուրացում գրել: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ադեկվադ» միաբանության անդամ, «Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը:

 
Վարդանյանի խոսքով՝ երկիրը գտնվում է մղձավանջի մեջ, և պետք չէ որևէ բանից զարմանալ, դրանով էլ պայմանավորված է իր հանգստությունը. «Ինձ ձերբակալելու ձևն ու միջոցն այնքան ստոր էին, որ դրա մասին անգամ պետք էլ չէ խոսել»:

Հարցին՝ իր դեմ իրականացված գործողությունները անձնավորվա՞ծ էին, Արա Վարդանյանը պատասխանել է. «Շոուների շրջանում էին այդ ժամանակ: Եղել էր «Մանվելի շոուն» և գուցե քաղց կար նորերի, եղավ իմը»:

Արա Վարդանյանի դիտարկմամբ՝ իշխանությունը խնդիր էր դրել իր առջև՝ փակել «Հայաստան» համահայկական հիմնադրամը. «Իմ ձերբակալման հաջորդ օրը, սփյուռքի այդ ժամանակվա նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ որոշել են փակել հիմնադրամը, որից հետո նմանատիպ հայտարարություն արեց նաև Աննա Հակոբյանը»:

Խոսելով երկրում տիրող մթնոլորտի ու սփյուռքի կողմից Հայաստանում ներդրումներ չիրականացնելու մսին՝ Արա Վարդանյանն ասել է՝ քանի դեռ այս իշխանությունն իշխանությունը պահելու համար սպառնում է ասֆալտին փռել, պատերին ծեփել, ո՛չ ներդրումներ կգան Հայաստան, ո՛չ նվիրատվություններ:

Անդրադառնալով վերջին շրջանում իր քաղաքական ակտիվությանը՝ Արա Վարդանյանն ասել է, որ լինելով հիմնադրամի նախագահ, ինքն իրավունք չուներ քաղաքական գործունեություն ծավալել, դրա համար էլ այսօր արդեն բավականին ակտիվ է. «Թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Բակո Սահակյանին վերջին երեք տարում համոզում էի, որ ինձ ազատեն աշխատանքից, որպեսզի հանգիստ զբաղվեմ քաղաքական գործունեությամբ»:

Արա Վարդանյանը նշել է նաև, որ բոլոր իշխանություններին թվում է, որ իրենք հավերժ են. «Նիկոլ Փաշինյանին ուզում եմ ասել, որ ինքը ոչ միայն հավերժ չէ, այլև իր իշխանավորումը բավականին կարճաժամկետ է լինելու»:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

«ԱրմՆյուզ» հ/ը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ