Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան, Հայրենիքի ապագան. Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է. «Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան, Հայրենիքի ապագան: Թող 2020 թվականը լինի նոր ձեռքբերումների և հաղթանակների տարի: Թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ընտանիքներին, մեզնից յուրաքանչյուրին»: