24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետը Ալմաթում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հունվարի 31-ին Ալմաթիում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ-ը:

«2020 թվականի հունվարի 31-ին Ալմաթի քաղաքում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Մոլդովայի (դիտորդ երկրի կարգավիճակով) կառավարությունների ղեկավարները, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը:

«Նիստը կանցկացվի նեղ եւ ընդլայնված կազմերով: Օրակարգում ներառված են 12 հարցեր, որոնք վերաբերում են անդամ պետությունների միջեւ առեւտրատնտեսական համագործակցությանը, փոխադարձ առեւտրի ընդլայնմանը, խոչընդոտների վերացմանը, ինչպես նաեւ տնտեսության տարբեր ոլորտներում ինտեգրացիոն պոտենցիալի զարգացմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նույն օրը նիստի մասնակիցները կմասնակցեն «Գլոբալ տնտեսության թվային ապագան» միջազգային ֆորումին, որը նվիրված է նորարարությունների եւ տեխնոլոգիական ձեռնարկատիրության խրախուսման եւ աջակցման նպատակով թվային էկոհամակարգերի փոխգործակցությանը: Ֆորումին հրավիրված են տվյալ ոլորտի առաջատար փորձագետներ եւ գիտնականներ: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ