Դանակահարություն՝ Երևանի թիվ 191 դպրոցում. անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ […]