24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դանակահարություն՝ Երևանի թիվ 191 դպրոցում. անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 15-ամյա Հարություն Հ-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել թիվ 191 դպրոցից։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում երեխային, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 10։00-ի սահմաններում նշված դպրոցի միջանցքում Հարություն Հ-ին անզգուշությամբ մարմնական վնասվածքը պատճառել է նույն դպրոցի սան՝ 15-ամյա Ստեփան Ա-ն, ով ծնողի հետ հրավիրվել է ոստիկանություն։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը սովորում է նշված դպրոցի 9-րդ դասարանում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ