17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կրկին իրավիճակ փոխվեց: Փաշինյանը «մազից է կախված»

2018-ի գարնանը մեր երկրում իրավիճակ էր փոխվել։ Իշխանությունը կառավարության ու խորհրդարանի շենքերից տեղափոխվել էր փողոց։ Իշխանությունն ընկած էր փողոցում և վերցնող գտնվեց։

Հետո կրկին իրավիճակ փոխվեց։ Փողոցից իշխանությունը տեղափոխվեց կառավարության շենք։ Այդ շենքից որոշվեց, թե ով և ինչ քանակով պետք է նստի խորհրդարանում։

Հիմա կրկին իրավիճակ է փոխվել։ Եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ ու դրանից որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանից էր կախված «Իմ քայլը» դաշինքը, ապա այժմ Փաշինյանն է կախված իշխող խմբակցությունից, քանզի «փողոցի» գործոն նա այլևս չունի։

Եթե «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորների մի մասը որոշի այլևս չկիսել պատասխանատվությունը Փաշինյանի անհավասարակշիռ ու օրենքին հակասող քայլերի համար, ապա ԲՀԿ-ն այդ դեպքում միշտ պատրաստ կլինի, պատկերավոր ասած, ջրերն ուղարկել։ Դե իսկ էն մյուս խմբակցությունը միշտ էլ արագ կողմնորոշվում է դեպի կշեռքի ծանր կողմը։

Մի խոսքով, Փաշինյանը «մազից», այն է՝ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորից է կախված։

Անդրանիկ Թևանյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ