25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2020

Բակո Սահակյանը շնորհավորել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Լեւոն Հակոբի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք մեծ ավանդ եք ունեցել Հայաստանի եւ Արցախի […]

«Երբ Արմեն Սարգսյանը ստորագրեց ՍԴ դատավորներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու մասին անհեթեթ օրենքը, քննչական մարմինը որոշեց փոխել Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը»

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին։ Սա Նորայր Փանոսյանի արդեն երկրորդ կալանավորումն է Նույն քրեական գործի շրջանակներում։ Առաջին անգամ նա կալանավորվել էր 2019 թ. սեպտեմբերին, ապա նոյեմբերին վերաքննիչ դատարանը վերացրել էր Փանոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ հիմնավոր կասկածի […]

Անգամ նման իրավիճակներում Նիկոլ Փաշինյանը չի խորշում արտաքին լարվածության սլաքների մի մասն ուղղել դեպի ներքին քաղաքականություն և ավելացնել ճնշումները քաղաքական մրցակիցների վրա

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ-Իրան հակամարտության հերթական սրացումն անցավ և կոնֆլիկտը ինչ-որ ժամանակով կարծես թե թևակոխեց քրոնիկ փուլ: Ստեղծված դադարից Հայաստանն ու Արցախը պետք է մաքսիմալ օգտվեն ճիշտ հետևություններ անելու համար: 1. Հունվարի 3-ին Իրաքում իրանական գեներալի սպանությամբ մեկնարկած լարվածությունը ցույց է տալիս, որ 2-րդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային հարաբերությունների, երաշխիքների և […]

ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պաշտոնապես աշխատանքի է անցել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հինգշաբթի՝ հունվարի 9-ին պաշտոնապես աշխատանքի է անցել, տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ «Ս.թ. հունվարի 9-ին Ստանիսլավ Վասիլեւիչ Զասը, որը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում, սկսել է աշխատանքը»,- ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում։ «Հիմնական խնդիրս եմ համարում, […]

Ինչո՞ւ է մանաթը միշտ թերարժևորված, իսկ դրամը հիմարաբար գերարժևորված. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը բուռն քննարկման առիթ դարձավ։ Այսօր ինձ է դիմել իմ կողմից հարգված տնտեսագետ, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Նա, մասնավորապես, հարցրել է՝ արդյոք ես հավատո՞ւմ եմ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև PPP -ն այդքան մեծ տարբերություն է տալիս։ Բացառիկ պետական մտածելակերպ ու […]

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հունվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.80C (1997 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.00C […]

Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը հասկանալի չէ. փաստաբան

Մարտի 1-ի գործի քննության շրջանակներում այսօր Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին իր պաշտպանյալի՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Փաստաբանի խոսքով այն մեղադրանքը, որն առաջադրվել է Յուրի Խաչատուրովին, հասկանալի չէ՝ Յուրի Խաչատուրովին նկարագրված արարքների մասով. «Օրինակ՝ 2008 փետրվարի 19-ին, որ անցկացվել է ՀՀ նախագահի ընտրություն, դրա հետ ի՞նչ առնչություն ունի Յուրի […]

Տեղեկացրեք բոլոր պաշտոնատար անձանց, որ ոչ ոք չունի առավելություն ՀՀ որևէ քաղաքացու նկատմամբ. Նամակ՝ վարչապետին

«Զիփլայն Ծաղկաձոր» ընկերության մենեջերը մեզ է դիմել նամակով, որը ներկայացնում ենք ստորև. «Բարև ձեզ հարգելի պարոն վարչապետ։ Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել մի դեպքի մասին, որը տեղի է ունեցել «Զիփլայն Ծաղկաձոր» ընկերությունում։ Հունվարի 6-ին աշխատանքային օրվա ընթացքում մեզ մոտեցավ լուսանկարի միջի անձը թռիչք կատարելու նպատակով։ Տեղեկացնելով, որ վարչապետի աշխատակազմից են, պահանջեցին ԶԵՂՉ։ Չստանալով այն, իրարանցում առաջացրեցին […]

Աշխատանքից կազատվի նաև վարչապետի աշխատակազմի տեղեկատվության ՊՈԱԿ-ի տնօրենը. Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, թե վարչապետի մամուլի քարտուղարից հետո աշխատանքից հաջորդիվ կազատվի վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, քանի որ վերջերս սուր վեճ է տեղի ունեցել նրա ու վարչապետի միջև: Ըստ Սամսոնյանի՝ Փաշինյանը պահանջել է, որ Հովհաննես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի