24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2020

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 300 000 դրամ

Կառավարության որոշմամբ 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 300 000 դրամ։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամով: Վարչապետը նշեց, որ այս որոշմամբ ցանկանում են խթանել, […]

Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մարդկանց կյանքը փոխելու ու լավ ապրելու իրենց պատկերացրած բանաձևին: «Հայաստան են գալիս հաճախորդներ, ովքեր փոքր ու միջին բիզնեսի պոտենցիալ հաճախորդներ են: Էս մարդիկ գալիս են ոչ թե հինգ աստղանի հյուրանոցներում ապրելու, ամենաթանկ ռեստորաններում սնվելու, այլ գալիս են քայլելու, սար բաձրանալու, գետ տեսնելու, կենդանի տեսնելու ու հունվարի մեկից մենք […]

Իշխանությունը տանում է մեր երկիրը դեպի անդունդ․ Արա Վարդանյան

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․ «Երկար մտածում էի, լավ ի՞նչ գրեմ, որ գոնը 10 հոգի ավել հասկանա, որ այս իշխանությունը տանում է մեր երկիրը դեպի անդունդ։ Գրածս պետք է լինի ոչ թե սոսկ հայտարարությունների շարան, այլ փաստարկված իրողությունների ներկայացում և գիտեք՝ ի՞նչ հասկացա։ Դա անելը շատ բարդ է, քանզի փորձում ես փոխել […]

Վարչապետի խոսնակի ազատման պատճառն ինքնագործունեությունն է․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Երեկ հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը գրել էր, որ ըստ իր տեղեկությունների վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը կազատվի աշխատանքից․«Չար լեզուները ասում են, որ շատ շուտով Նիկոլ Փաշինյանի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից կազատվի Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը»,-գրել էր Սամսոնյանը։ Այսօր Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում հաստատել է տեղեկատվությունը․«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ […]

Այս թվերին ծանոթանալուց հետո հայը միայն «ամոթ» կարող է բացականչել․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վրաստանի նախագահի աշխատակազմի «խայտառակ» ծախսերը… Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատակազմը հրապարակել է 2019 թ. նախագահի և նրա աշխատակազմի ներկայացուցիչների 40 օտարերկրյա գործուղումների վրա ծախսված գումարները… Դրանք «ամոթալի խայտառակություն» են, եթե համեմատենք Հայաստանի չկոռումպացված իշխանությունների ծախսերի հետ… Այսպես, ըստ «Ինտերպրես»-ի, 2019 թ. հունվարից հոկտեմբեր Վրաստանի նախագահը և նրա […]

Հրայր Թովմասյանի սանիկը կրկին կալանավորվեց

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը, որը նոյեմբերի 6-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել, կրկին կալանավորվեց։ Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը նշեց․ «Դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է քան՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք։ Այն պարզապես ոչնչացված է։ Կամակատարային, խայտառակ որոշում է կայացվել։ Այն մենք, իհարկե, կբողոքարկենք»։ Նորայր Փանոսյանին […]

Առաջարկում եմ Սահմանադրությունից հանել «սոցիալական պետություն» բառը․ Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է «Փակվում է Մարալիկի ծննդատունը։ Մինչ այդ փակվել էին գիշերօթիկները։ Փակվել, թե՞ փակվելու են ծերանոցները։ Ի՞նչ է այս ամենի անունը՝ օպտիմալացո՞ւմ, ծախսերի խնայո՞ւմ, թե՞ չգիտեմ՝ ինչ։ Պատճառաբանությունները կարող են տարբեր լինել, բայց եթե ամբողջացնենք, ապա ունենում ենք մի պատկեր, որը կարելի է ժողովրդական խոսքով անվանել՝ «Եղունգ ունես, գլուխդ քորի»։ Իրականում իշխանությունը կատարում […]

Մի փոքր տեղեկանք, որի մասին իշխանությունները տեղյակ չեն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայաստանի իշխանական շրջանակներից հաճախ կարելի է լսել, որ Հայաստանը պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-Իրան հակամարտության գործում. Մի փոքր տեղեկանք, որի մասին իշխանությունները օբյեկտիվ պատճառով տեղյակ չեն: Իրանն ու ԱՄՆ-ն միշտ ունեցել են երկխոսելու ուղիղ խողովակ՝ ըստ անհրաժեշտության: Դա եղել է բացառիկ խողովակ և այլ խողովակներով շփումն ուղղակի արգելված […]

Բարոյալքման այս խրախճանքը կասեցնել է պետք․ Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․ «Ինձ վաղուց դադարել է զարմացնել մարդկային լկտիությունն ու ստորությունը: Ես վաղուց գիտեմ, որ այն սահման չունի: Բայց երբ տեսա, թե սպանված 16-ամյա աղջնակի հասցեին ինչ հայհոյանքներ և զազրելի մեկնաբանություններ են գրում, ի դեպ, հենց սպանված աղջկա ֆեյսբուքյան և ինսթագրամի էջերում, հասկացա, որ մենք այլևս ոչ թե անդունդի եզրին ենք, այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի