24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանությունը տանում է մեր երկիրը դեպի անդունդ․ Արա Վարդանյան

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․

«Երկար մտածում էի, լավ ի՞նչ գրեմ, որ գոնը 10 հոգի ավել հասկանա, որ այս իշխանությունը տանում է մեր երկիրը դեպի անդունդ։

Գրածս պետք է լինի ոչ թե սոսկ հայտարարությունների շարան, այլ փաստարկված իրողությունների ներկայացում և գիտեք՝ ի՞նչ հասկացա։ Դա անելը շատ բարդ է, քանզի փորձում ես փոխել մարդու, ով սկզբունքայինորեն չի ուզում փոխվել։

Փորձում ես փոխել այն մարդուն, որը կարծես թե դեռ ակներև փոփոխություններ դեպի վատ չի զգացել՝ չի զգացել, որ Արցախի շուրջ բանակցություններում Հայաստանը շատ լուրջ սխալներ է թույլ տվել, չի զգացել, որ աշխարհը չի ընդունում Հայաստանը որպես կանխատեսելի գործընկեր, չի զգացել, որ ներդրումները իսպառ բացակայում են, չի զգացել, որ Նախագահ Քոչարյանը անօրինական կալանքի տակ է, չի զգացել, որ քարոզվում է սեռական փոքրամասնությունների իրավունքների ամրապնդումը, չի զգացել, որ նորանկախ Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ սորոսի հիմնադրամը ունի իշխանության մեջ ռեալ ու մեծ փայաբաժին, չի զգացել, որ Ազգային Ժողովը վերածվել է խեղկատակության, չի զգացել, որ ԱԱԾ տնօրենը տալիս է հրաժարական և բացահայտ ասում, որ երկրին վտանգ է սպառնում, չի զգացել, որ սկսվել է պայքար ավանդականի դեմ, չի զգացել, որ հայերենը և Եկեղեցու պատմությունը այլևս կարևոր չեն, չի զգացել, որ համատարած ատելությունը դառել է թե՛ ապրելու, և թե՛ իշխանությունը պահելու միակ միջոց, և ի վերջո չի զգացել, որ իրեն ուղակի լկտիաբար խաբել են։

Ցավոք, մարդը իր սխալների վրա է սովորում.. Այս անգամ սխալների վրա սովորելու ընթացքը լինելու է շատ ցավոտ»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ