01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարչապետի խոսնակի ազատման պատճառն ինքնագործունեությունն է․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Երեկ հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը գրել էր, որ ըստ իր տեղեկությունների վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը կազատվի աշխատանքից․«Չար լեզուները ասում են, որ շատ շուտով Նիկոլ Փաշինյանի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից կազատվի Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը»,-գրել էր Սամսոնյանը։

Այսօր Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում հաստատել է տեղեկատվությունը․«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,-գրել է կարապետյանը։

Politik.am-ի տեղեկություններով վարչապետ Փաշինյանը դժգոհ է եղել Կարապետյանից , քանի որ նա ինքնագործունեությամբ էր զբաղվում։ Կարապետյանը հաճախ մամուլին փոխանցում էր ոչ թե վարչապետ Փաշինյանի մտքերը, ինչի համար նշանակված էր, այլ իր սեփական տեսակետներն էր հայտնում տարբեր հարցերի վերաբերյալ։ Կարապետյանը նաև առանց վարչապետի գիտության հիմնել էր մի քանի էլէկտրոնային լրատվամիջոցներ։ Մեր տեղեկություններով դրանցից մեկը newarmenia.am կայքն է, որում աշխատում են Կարապետյանի թիմակիցները՝ ՀԱԿ անդամները։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ