24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մարդկանց կյանքը փոխելու ու լավ ապրելու իրենց պատկերացրած բանաձևին:

«Հայաստան են գալիս հաճախորդներ, ովքեր փոքր ու միջին բիզնեսի պոտենցիալ հաճախորդներ են: Էս մարդիկ գալիս են ոչ թե հինգ աստղանի հյուրանոցներում ապրելու, ամենաթանկ ռեստորաններում սնվելու, այլ գալիս են քայլելու, սար բաձրանալու, գետ տեսնելու, կենդանի տեսնելու ու հունվարի մեկից մենք միկրոբիզնեսը ազատել ենք հարկերից», – ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը կրկնեց՝ աշխատանքն է ՀՀ քաղաքացու համար աղքատությունը հաղթահարելու միջոցը:

«Հիմա մենք ստեղծել ենք բավարար դաշտ ու եթե ինքնակարգավորումեր չեն տեղի ունենալու, մենք որոշակի ստանդարտներ ենք պարտադրելու», – ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չաշխատող մարդը չի կարող լավ ապրել:

«Հետևաբար, մեր խնդիրն է աշխատանքի համար ստեղծել բոլոր հնարավոր պայմանները, էլի կրկնում եմ, բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարութունը չի հաղթահարելու, էդ մարդը առնվազն պետք է բռնի կառավարության ձեռքը ու վեր կենա բազմոցից», – ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սպասում են բավականին բարձր տնտեսական աճ:

«2020 թվականի մեր տնտեսական աճի ցուցանիշը պիտի լինի ավելի լավը, քան՝ 2019 թվականինը», – ասաց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ