17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պաշտոնապես աշխատանքի է անցել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հինգշաբթի՝ հունվարի 9-ին պաշտոնապես աշխատանքի է անցել, տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

«Ս.թ. հունվարի 9-ին Ստանիսլավ Վասիլեւիչ Զասը, որը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում, սկսել է աշխատանքը»,- ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում։

«Հիմնական խնդիրս եմ համարում, որպեսզի ազնիվ եւ բարեխղճորեն կատարեմ ինձ վրա դրված պարտավորությունները՝ առաջնորդվելով բացառապես հավաքական անվտանգության ապահովման շահերով, որպեսզի ՀԱՊԿ-ը կարողանա ծառայել իր անդամ պետություններին ու նրանց ժողովուրդներին ավելի արդյունավետորեն»,- Զասի խոսքերը մեջբերում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Ինչպես տեղեկացվել էր մինչ այդ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020 թվականի հունվարի 1-ից պլանային փոխատեղման կարգով անցել է Բելառուսի ներկայացուցիչ Զասին։ Մայիսին ԱԳՆ խորհուրդը բիշքեկյան նիստում առաջադրել է Զասի թեկնածությունը, իսկ նոյեմբերին այն հաստատվել է բարձր մակարդակով։ Մինչ այդ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Զասի մասին, նշել էր, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է աշխատի «գործող տաղանդավոր գեներալ», իսկ ՀԱՊԿ եւ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն այլ միավորումների ղեկավարությունում «թոշակառուների» նշանակումից պետք է հրաժարվել։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ