24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խոսնակը ինտրիգների համախումբ էր ստեղծել Փաշինյանների ընտանիքում․ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Վլադիմիր Կարապետյանի ազատման իրական պատճառները խիստ անձնական են

Ինչպես արդեն Antifake.am-ից տեղեկացաք, Վլադիմիր Կարապետյանին ազատելու պատճառ է հանդիսացել Փաշինյանի Ամանորյա ուղերձի խայտառակ խոտաններն ու պետական ապառատի իր ոլորտում տիրող բարդակը: Բայց կրկին «չար լեզուների» խիստ հավաստի տեղեկություններով հեռացման իրական պատճառներն ավելի քան անձնական բնույթ են կրել:

Եվ ուրեմն, ըստ իմ ինսադերի, Վլադիմիր Կարապետյանը երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանի որոշումների կայացման վրա իրական ազդեցություն է ունեցել և դրան հասել է իր և վարչապետի կնոջ անձնական մտերմության արդյունքում: Կարապետյանն իր կնոջ միջոցով մշտապես Աննա Հակոբյանին տեղյակ է պահել Փաշինյանի ներքաղաքական և կադրային քաղաքական որոշումների և մտադրությունների մասին: Այդպիսով Կարապետյանը «փոխշահավետ» ներպալատական ինտրիգների մի ողջ համախումբ է ստեղծել Փաշինյանների ընտանեկան իշխանության ներսում: Կարապետյանը փաստացի դարձել է Աննա Հակոբյանի «խոսնակը» և վերջինիցս ստացել է վարչապետի վրա ազդելու տեխնիկական ուղղորդումներ:

Ըստ նույն աղբյուրի, Փաշինյանից կարճ ժամանակ է պահանջվել Վլադիմիր Կարապետյանի «ժուչոկ» լինելը հասկանալու համար և նրան ընդամենը առիթ է պետք եղել Կարապետյանին ազատելու համար: Առիթն էլ ստեղծվել է հենց Ամանորյա ձախողումից հետո, ինչն էլ Փաշինյանը բաց չի թողել:

Հ.Գ. Իրականում սա մի ողջ պետության զավեշտ է, հասկանո՞ւմ եք, մարդ ու կնիկ հասել են նրան, որ ներպալատական ինտրիգները միմյանց շուրջ են հյուսում ու դրա արդյունքում այ սենց վայրիվերումներ են լինում: Վերջում Նիկոլին Աննան ա գահնկեց անելու, խոսքս կհիշեք»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ