17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վարչապետը հարվածում և անհարմար դրության մեջ է դնում ԱԱԾ-ին․ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը գրում է

«ԱԱԾ–ն օպերատիվ–հետախուզական միջոցառումներ է իրականացնում՝ պարզելու համար սատանայի ու որոշ շրջանակների համագործակցության ձևերը»։

Երեկ այսպիսի վերնագիր տեսա լրահոսում (հղումը՝ մեկնաբանությունում)։ Մտածեցի հերթական ֆեյքային լուրն է ԱԱԾ–ի դեմ, բայց պարզվեց Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի նյութն է։

ՀԺ–ն հարցում է ուղարկել ԱԱԾ, թե բա ի՞նչ եղավ վարչապետի հանձնարարականը սատանայի մասով։ Այնտեղից էլ պատասխանել են, որ փնտրում են և առայժմ չեն կարող տեղեկատվություն տրամադրել։

ԱԱԾ–ի դեմ, փաստորեն, ոչ միայն օտարերկյա գործակալական ցանցի ու թուրքական 5–րդ շարասյան կողմից բացահայտ հարձակում կա, այլ նաև իշխանության ներսից, ավելի ճիշտ՝ գլխից։

Թե ինչու է դրսից փորձ արվում վարկաբեկել ու թուլացնել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում գտնվող մեր երկրի հատուկ ծառայությունը, դժվար չէ հասկանալը։ Բայց անհասկանալի ու անընդունելի է, երբ ԱԱԾ–ին հարվածում և այդ կառույցին անհարմար դրության մեջ է դնում վարչապետը։

Փաստորեն, սատանայի գոյությունը 100 տոկոսով հաստատված է և մնացել է պարզել նրա ու որոշ շրջանակների կա՞պը։ ԱԱԾ–ն նաև թեիզմի ու աթեիզմի հարթության մե՞ջ է գործում։ Լավ, ինչպե՞ս կարելի է այդպես անլրջացնել հետախուզական ու հակահետախուզական կարևորագույն ֆունկցիաներ ունեցող ուժային այդ կառույցը՝ մի օր «Դիանա Հարությունյանի» բեմադրության, մեկ այլ օր՝ սատանայի հետ կապերը պարզելու հանձնարարականներ իջեցնելով։

Ավելի լավ կլիներ ՀԺ–ն ԱԱԾ–ից հետաքրքրվեր, թե ի՞նչ եղավ Փաշինյանի այն հայտարարություններից հետո, երբ նա Իրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսում էր ՀՀ–ում օտարերկյա գործակալների ու Արցախում դավադիր ուժերի գոյության մասին։ ԱԱԾ–ին հանձնարարվե՞լ է գտնել նրանց, թե՞ վարչապետի հայտարարությունը զուտ քարոզչական նպատակով էր ու ատելության խոսքի տարածման շրջանակներում։

Մի խոսքով, ԱԱԾ–ին չի՛ կարելի անլրջացնել ու վարկաբեկել։ Իսկ սատանային պետք չէ փնտրել։ Այն գտնվում է մարդկանց հիվանդ ուղեղներում»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ