01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

2020-ի ամառվանից կգործարկվեն Ղրիմից Հայաստան չվերթներ

«Ռոսավիացիան» Սիմֆերոպոլի (Ղրիմ) և Երևանի օդանավակայանների միջև համաձայնեցրել է 2020 թվականին օդային հաղորդակցության գործարկումը, ТАСС-ին հայտնել է Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը:

««Պեգաս ֆլայ» ընկերությունների խմբի «Իկար» ընկերությունը ստացել է Ռոսավիավիայի համաձայնեցումը շաբաթական յոթ թռիչք Երևան-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնելու համար: Այժմ նրանք նախատեսում են մեկնարկը տալ երկու թռիչքով այս տարվա գարնանը, ավելի մոտ ամռանը: Այժմ ընթանում են ավիաընկերության աշխատանքային գործընթացները՝ օդանավակայանների հետ համաձայնագրեր կնքելու համար», – ասել է Չերնյակը:

Նա նաև ասել է, որ մշակվում է նաև Սիմֆերոպոլի և Ստամբուլի միջև օդային կապի ստեղծումը:

«Սկզբում նրանք կգործարկեն դեպի Երևան չվերթը, իսկ հաջորդ փուլը կլինի Սիմֆերոպոլ- Ստամբուլը», – հավելել է նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ