10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2019

«Քո ռեսուրսը քաղաքական ղզիկությունն է». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ԱԺ հանձնաժողովներից մեկի ղեկավարը, որը զուրկ է մարդկային և տղամարդկային կոռեկտությունից, վիրավորական արտահայտություններ է շաղ տվել Արփինե Հովհաննիսյանի հասցեին: Այս էակի առնվազն ոչ տղամարդկային վարքագիծը ի ցույց է դնում այսօրվա իշխանության իրական էությունը: Դուք անզոր եք բովանդակային դաշտում քննարկում ծավալել Արփինե Հովհաննիսյանի հետ ու դիմում եք […]

ՍԴ դատավորը հերքում է դատախազությանը․ Փաստինֆո

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքի առթիվ ոչ թե քրեական գործի հարուցումն է մերժվել, այլ հարուցված քրեական գործը կարճվել է և որոշվել քրեական հետապնդում չիրականացնել  ենթադրյալ բռնարարի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Pastinfo.am-ը: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները քաշքշել էին ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին, երեկ դատախազությունը հայտարարեց, […]

Լուկաշենկոն հրաժարվել է Փաշինյանի հետ սելֆիից . Belsat TV

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց մի շարք ոչ պաշտոնական լուսանկարներ՝ գագաթնաժողովի մասնակիցների հետ Երևանում անցկացվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից: Բոլոր լուսանկարներում բացակայում է Ալեքսանդր Լուկաշենկոն, այս մասին գրում է բելառուսական Belsat TV-ին: Լուկաշենկոն բացակայում է նաև գինեգործական սրահում արված լուսանկարում, հավելում է լրատվամիջոցը:

Հրա՛չ, ընկերական խնդրում եմ, մի՛ արա, լուրջ խղճում եմ քեզ

Ու նորից վաստակավոր մասովշիկն իրեն չխնայելով տեքստ արտաբերեց։ Հրա՛չ, այ Հրա՛չ, խոստացել եմ, որ այլևս քեզ չեմ հիշեցնելու ուսանողական տարիներդ, խոստացել եմ, որ չեմ խոսելու քո տապալված դերասանական կարիերայիդ մասին, խոստացել եմ, որ չեմ խոսելու քո չստացված անձնականիդ մասին, բայց Հրաչ ջան, երբ կլորացրած աչքերով՝ զոռ տալով ուղեղիդ ողջ ռեսուրսին, էլի վերջում, քո բնավորության համաձայն, […]

ԼՂ հարցի կարգավորման քաղաքական գործընթացն արգելակված է. Լավրով

Լեռնային Ղարաբաղի  հարցի կարգավորման շուրջ ստեղծված քաղաքական գործընթացն արգելակված է, դեռևս չի հաջողվում առաջ գնալ այս ուղղությամբ :Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա վերջին շրջանում շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է, միջադեպերը քիչ են ու ոչ շատ խոշոր: Տեղի է ունեցել զոհվածների դիերի փոխանակում, նախատեսվում է երկու կողմում պահվող անձանց փոխանակում։ Շատ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, […]

«Չգիտեմ, թե ինչ է կորցրել մեծ թատրոնը պարոն Հակոբյանի քաղաքականությամբ զբաղվելու պատճառով». Հայկ Մամիջանյանը՝ Հրաչյա Հակոբյանին

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեմ, թե ինչ է կորցրել մեծ թատրոնը պարոն Հակոբյանի քաղաքականությամբ զբաղվելու պատճառով, բայց որ իր արտահայտած ամեն դարակազմիկ մտքից հետո Փաշինյանենք ձայներ են կորցնում ՝ դա փաստ է։ Ներառյալ գեոպոլիտիկայի եւ ներքին քաղաքականության մասին այս հանճարեղ գրառումը։ ՀԳ Թեգ անեմ Ձեր ֆեյքերին, որ հրահանգ իջեցնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի