10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2019

Ես ներողություն եմ խնդրում Անդրանիկ Քոչարյանի փոխարեն. Սասուն Միքայելյան

Եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես նրա փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից: Այս մասին հայտարարել է Իմ քայլի պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ Քոչարյանն իր ընկերն է: Ավելի վաղ իմքայլական պատգամավորը, խոսելով Արփինե Հովհաննիսյանի մասին, օգտագործել էր «անհայտ հայրիկ» հայտարարությունը:

«Իմ կյանքի սերը » ․․․ «Կինս ու ես»․ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանն ամուսնացել են

Դերասաններ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանն ամուսնացել են։ Գեղեցիկ զույգն Instagram-յան էջում արարողությունից ռոմանտիկ լուսանկար է հրապարակել։ Սոֆյա Պողոսյանը գեղեցիկ հարսանեկան զգեստ է ընտրել եւ գլխազարդ։ Գեղեցիկ ու նուրբ կերպարն ամբողջացրել են դիմահարդարումն ու քողը։ Փեսացուն նախապատվություն է տվել կոստյումին։ «Իմ կյանքի սերը»,- այսպես է վերնագրել լուսանկարը Սոֆյա Պողոսյանը։ Աշոտ Տեր-Մաթեւոսյանն իր էջում տեղադրված լուսանկարը հետեւյալ […]

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վատիկանում ստացել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությունը

Հոկտեմբերի 3, 2019թ,. Վատիկան–Հոկտեմբերի 2-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակություննարժանացել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությանը Վատիկան կատարած այցի ընթացքում: Սա պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ Վատիկանի եւ համայնքի առաջնորդների հետ: Վատիկան կատարած այցին ներկա էին «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը, […]

Բացարձակ այլասերվածության ձգտող իշխանություն

Մենք հիմա ունենք այլասերված իշխանություն։ Եթե պաշտպանյալին հաջողվի «բուդկայի» պես սեփականաշնորհել Սահմանադրական դատարանը և հետագայում կցորդ սարքել ամբողջ դատական իշխանությունը, ապա մենք կունենանք բացարձակ այլասերված իշխանություն՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Քայլարածներից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ կոլեկտիվ հանցագործությունը չի ազատելու իրենց անհատական պատասխանատվությունից։ Եթե հույսներն այն է, որ կոլեկտիվ անպատասխանատվության սկզբունքից ելնելով կարողանալու են […]

Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստանձնել «մարդ դիմավորողի» դերը. Փաշինյանը զայրացել է․ Փաստ

Այս օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ ԵՏՄ գագաթաժողովի հետ կապված արարողակարգային խախտումներ են եղել. ի մասնավորի, տարակուսանքի տեղիք է տվել այն հանգամանքը, որ Ռուսաստանի կամ Իրանի նախագահներին օդանավակայանում դիմավորում է Սահմանադրությամբ 7-րդ պաշտոնյան։ Պարզվում է, սակայն, որ այս թեմայով կուլիսային լուրջ խնդիրներ են եղել։ Թերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ, ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը դիմել […]

Սևանում գտնվող «Աստղիկ» լողափում հայտնաբերվել է բերանն ու թևերը կպչուն ժապավենով կապած տղամարդու դի

Հոկտեմբերի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական շրջանում գտնվող «Աստղիկ» լողափում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խմբերը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի […]

Կյանքը դառնորեն ապացուցեց Սերժը` ճիշտ էր, ինքը` սխալ

Մի բան էլ պատմեմ -Հեռանամ` աշխատելու. -էրեկ պառլամենտում դեմ-դիմաց դուրս եկանք իմ երբեմնի ոչ վատ ընկեր` -Նախարար Ֆելիքս Ցոլականի հետ. -Ու մանավանդ որ գիտեմ` -Իրենց ու Իմ քայլին հուժկու հրահանգ է տրված` -Հատակապես ինձ հարցազրույց չտալ… -Բզիկներս ավելի զգլխվեցին` -Հարցեր տալու մասով. -Ու հարցրի…. Հ.Գ. -Հարցս բավականաչափ անմեղ էր. -Սկսվում էր` բա Սերժի վախտ` ռեֆրենով…. […]

Փաշինյանը հույսով է արել «Սասնա Ծռերին»

«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ իրենք պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան 2021թ. կեսերին: Կուսակցության ղեկավարներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գարեգին Չուքասզյանը Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել են, որ մեկ-մեկուկես տարի հետո այս խորհրդարանը այլեւս սպառած կլինի իրեն, այն կլուծարվի եւ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում խորհրդարանի քաղաքական պատկերը էապես կփոխվի: Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի