19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստանձնել «մարդ դիմավորողի» դերը. Փաշինյանը զայրացել է․ Փաստ

Այս օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ ԵՏՄ գագաթաժողովի հետ կապված արարողակարգային խախտումներ են եղել. ի մասնավորի, տարակուսանքի տեղիք է տվել այն հանգամանքը, որ Ռուսաստանի կամ Իրանի նախագահներին օդանավակայանում դիմավորում է Սահմանադրությամբ 7-րդ պաշտոնյան։

Պարզվում է, սակայն, որ այս թեմայով կուլիսային լուրջ խնդիրներ են եղել։ Թերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ, ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին, որ ՀՀ ժամանող նախագահներին՝ մասնավորաբար Պուտինին ու Ռուհանիին նա դիմավորի օդանավակայանում, հետո նաեւ ճանապարհի, քանի որ ինքը գերզբաղված է գագաթաժողովի կազմակերպչական հարցերով։

Սակայն, մեր տեղեկություններով, նախագահը չափազանց քաղաքավարի հասկացրել է, որ չի պատրաստվում ստանձնել սոսկ «մարդ դիմավորողի» դեր, թեկուզ խոսքը այլ երկրների նախագահների մասին է։

Այս հանգամանքը խիստ նյարդայնացրել է Փաշինյանին, որը հանձնարարել է Սարգսյանին հնարավորինս հեռու պահել գագաթաժողովի շրջանակներում ընթացող բոլոր արարողակարգային միջոցառումներից։ Արդյունքում, նախագահ Սարգսյանը հյուրընկալել է միայն Իրանի նախագահ Հասան Ռուհանիին

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ