24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2019

Փաշինյանը հույսով է արել «Սասնա Ծռերին»

«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ իրենք պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան 2021թ. կեսերին: Կուսակցության ղեկավարներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գարեգին Չուքասզյանը Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել են, որ մեկ-մեկուկես տարի հետո այս խորհրդարանը այլեւս սպառած կլինի իրեն, այն կլուծարվի եւ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում խորհրդարանի քաղաքական պատկերը էապես կփոխվի: Այս […]

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն աջակցություն է հայտնում ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն  աջակցություն է հայտնում ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, ով նախօրեին անձնական բնույթի վիրավորանքների էր արժանացել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից: Դեսպան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի անդրադարձը տեղի ունեցածին՝ նշելով, որ քաղաքականությամբ զբաղվող կանանց նկատմամբ ատելության խոսքին ի […]

Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումը ՄԻԵԴ վարույթ է ընդունվել

ՄԻԵԴ-ը հոկտեմբերի 2-ին վարույթ է ընդունել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ-ն: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան […]

Նպատակահարմար չեմ համարում․ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել

Սիրելի՛ հայրենակիցներ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նման հետևության են հանգեցնում այդ գործընթացին նախորդած և հաջորդած իրադարձությունները, մասնավորապես․ – վարչապետ Ն. Փաշինյանի 2019 թ․ մայիսի 19-ի կոչը դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի մուտքերը և ելքերն արգելափակելու մասին, որը […]

Դժգոհություն ԵՊՀ-ում։ Միապետություն է հաստատվում․ Հրապարակ

ԵՊՀ-ում այսօր տեղի կունենա գիտխորհրդի հերթական նիստը։ Քննարկվելու է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը ԿԳՄՍ նախարարությունն է ուղարկել, և որը լուրջ դժգոհություններ է առաջացրել ոչ միայն համալսարանում, այլև Գիտությունների ակադեմիայում, քանի որ վերանում են ակադեմիական ինստիտուտները։ «Դժգոհ ենք նախագծից. նախ` շատ սեղմ ժամկետ են տվել ծանոթանալու` մոտ մեկ շաբաթ։ Իմ առաջին հարցը […]

Պարզվեց՝ սխալվում էինք։ Դուք ոչ մի սրբություն չունե՞ք․ Հրապարակ

Բացարձակ հիմար պետք է լինեինք, որ հույս փայփայեինք, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մեկ-մեկուկես տարում լուծելու են մեր երկրի խնդիրները, տնտեսական աճ են ապահովելու, Արցախի հարցում են հաջողության հասնելու։ Բայց մի բան մենք կարող էինք ակնկալել նրանցից՝ երկրում սիրո եւ համերաշխության մթնոլորտի հաստատում, ինչի մասին բազմիցս խոսել էին հեղափոխականները։ Կարող էինք եւ փայփայում էինք […]

Հանրայինը զբաղված է ուղեղների լվացմամբ եւ ատելության սերմանմամբ․Top-news

Ինչո՞վ է զբաղված Հանրային հեռուստաալիքի լուրերի թողարկումը: Ճիշտ եւ միակ պատասխանը պետք է լիներ՝ Հայաստանում եւ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին համառոտ եւ ամփոփ տեղեկության մատուցմամբ: Ափսոս միայն, որ Հանրայինի լուրերի դեպքում այսպիսի պատասխան չի կարող հնչել: Հանրայինը զբաղված է ՀՀ քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցելով, այլ կերպ ասած, ուղեղների լվացմամբ եւ ատելության սերմանմամբ: Հանրայինը լուրերը հիշեցնում […]

ԱԺ օրակարգում Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցն է /Ուղիղ/

Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին շարունակվում է հերթական նիստերի աշխատանքը: Այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 19 հարց, որոնց թվում է նաև «ՍԴ անդամ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման նախագծի քննարկումը:

Կառավարությունը աշխատատեղերի խնդիրը գլորում է ժողովրդի վրա․ Փաստ

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո նոր իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե քայլեր են ձեռնարկելու, որ երկրի ժողովրդագրական պատկերը բարելավվի, և դրա կուլմինացիան եղավ Ստեփանակերտում վարչապետի հայտարարության տեսքով, թե մինչև 2050 թվականը պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, սակայն, ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների, մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի