23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Մարդն իր հպարտությամբ որքան բարձրանա, այդքան մեծ կլինի նրա հոգևոր անկումը

Հոգևոր կյանքում մարդն իր հպարտությամբ որքան բարձրանա, այդքան էլ մեծ կլինի նրա հոգևոր անկումը և, նայած իր գոռոզության բարձրությանը, նա կջախջախվի: Հպարտը բարձրանում է, մի կետի հասնում, իսկ հետո ընկնում է` քիթ ու բերանը ջարդուփշուր անելով. «Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի» (Ղուկ. 18, 14): Սա հոգևոր օրենք է:

Սակայն բնական ու հոգևոր օրենքների միջև կարևոր մի տարբերություն կա. բնական օրնեքներն անսիրտ-անհոգի են, և մարդը չի կարող դրանք փոխել, մինչդեռ հոգևոր օրենքները սիրտ ու հոգի ունեն, մարդն էլ ի զորու է դրանք փոխելու, որովհետև նրա գործակիցն իր Արարիչն ու Ստեղծիչն է` բազմագութն Աստված:

Այսինքն` եթե մարդն անմիջապես հասկանա իր գոռոզության բարձրությունն ու ասի «Աստվա՛ծ իմ, ես սեփական ոչինչ չունեմ, բայց հպարտանում եմ. ների՛ր ինձ», ապա Աստծո ողորմած ձեռքերը նրան անմիջապես կհափշտակեն ու կիջեցնեն` մարդու անկումը զգալի չդարձնելով: Այդպես մարդը չի ջախջախվում, քանի որ սրտի զղջումն է նախորդում իր ցույց տված ապաշխարությամբ:

Սբ. Պաիսիոս Աթոսացի

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ