08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Քո ռեսուրսը քաղաքական ղզիկությունն է». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ ԱԺ հանձնաժողովներից մեկի ղեկավարը, որը զուրկ է մարդկային և տղամարդկային կոռեկտությունից, վիրավորական արտահայտություններ է շաղ տվել Արփինե Հովհաննիսյանի հասցեին:

Այս էակի առնվազն ոչ տղամարդկային վարքագիծը ի ցույց է դնում այսօրվա իշխանության իրական էությունը:

Դուք անզոր եք բովանդակային դաշտում քննարկում ծավալել Արփինե Հովհաննիսյանի հետ ու դիմում եք վիրավորանքի: Եվ սա դուք համարում եք բարոյական ու տղամարդավայել…

Այսօր դուք ջարդեցիք ևս մեկ տաբու և մտաք անձնական ու ընտանեկան դաշտ:
Դրանով ցույց տվեցիք ձեր ողջ ողորմելի ու տղամարդկությունից հեռու էությունը:
Լավ հիշեք, ապակե տան մեջ ապրողը դիմացինի վրա քար չի նետում:

Հ.Գ. Արփինեի ռեսուրսը խելքն է ու սկզբունքայնությունը, որ նրանից ոչ ոք չի կարող խլել: Իսկ քո ռեսուրսը քաղաքական ղզիկությունն է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ