26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2018

Եթե ՀՀԿ-ում տիրապետեին այն ինֆորմացիային, որին տիրապետում է Փաշինյանը՝ ուղիղ եթերից կհայհոյեին այդ մարդկանց

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սուր քննադատության  է ենթարկել Սասուն Միքայելյանին քննադատողներին՝ հորդորելով չոգևորվել, զբաղվել ծառայությամբ և չփորձել «քիթները խոթել քաղաքականության մեջ»: Հիշեցնենք՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ «այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդդ, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը»։ […]

Կինը սարսափում է կոճակներից

Նյուկասլից 30-ամյա Լուիզա Ֆրենսիսը տառապում է տարօրինակ ֆոբիայով. նա վախենում է կոճակներից: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը: Կինը նույնիսկ դրանց տեսքը տանել չի կարողանում: Տվյալ խանգարումը բժիշկներն անվանեցին «կումպունոֆոբիա»:: Ֆոբիան իր մասին առաջին անգամ զգացնել է տվել, երբ Լուիզան ընդամենը 7 տարեկան էր: Պատճառը կոճակներով մանկական խաղն էր: Այդ պահից ի վեր այդ […]

Եկեք խոստովանենք, մեզ այսօր ներկայանում է այլ հանրապետական

Ինչ ուզում եք ասեք՝ բայց ՀՀԿ-ին հալալ է. Էսքան պախարակվելուց, վարկաբեկվելուց ու քարկոծվելուց, էսքան թուք ու մուր ուտելուց ու ցեխոտվելուց հետո ինքնախարազանման ու ինքնաոչնչացման չգնաց, այլ իր մեջ ուժ գտավ վերակազմավորվելու և վերաիմաստավորվելու, իր մեջ քաջություն գտավ իր սխալներն ընդունելու և խոստովանելու, ու այսօր՝ քարոզարշավի առաջին իսկ օրն, առանձնանում է գրագետ ու կրեատիվ նախընտրական մեկնարկով։  […]

Թույլ  չենք տա, որ որևէ մեկը հարձակվի Վեհարանի վրա, հարձակվի Վեհափառի վրա, հարձակվի հայ ավանդական արժեքների վրա /տեսանյութ/

«Այսօր առավել քան երբևէ մենք ունենք անելիք, մենք ունենք անելիք որովհետև հայրենիքը այս երկրի վրա են ամենա թանկն է, որ մենք ստացել ենք ժառանգություն  մեր ավագ եղբայրներից, մեր ծնողներից, որոնք հաղթել են Սարդարապատում,  որոնք հաղթել են  Բեռլինում, որոնք  հաղթել են Շուշիում, բայց ոմանք այսօր Շուշիի հաղթանակը ավելի ցածր են դասում քան իրանց  “դմփ դմփ հու-ները”»: Այս մասին ՀՀԿ քարոզարշավի պաշտոնական միջոցառման ժամանակ իր ելույթում  հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր,  ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Գողգոթայից միջև […]

Մրգահյութերը կարող են վնասել ատամները

Ատամնաբուժները զգուշացնում են, որ երեխաները, ովքեր շատ են ըմպում հյութ և մրգային կոկտեյլներ, վնասում են իրենց ատամները: Այս մասին տեղեկացնում է daily mail-ը: Վիրաբույժների արքայական քոլեջի ատամնաբուժական ֆակուլտետի դեկան Քեթի Հարլին զգուշացրել է, որ 5 տարեկան երեխաների կեսը ատամի էմալի հետ կապված խնդիրներ ունեն: Նա կոչ է արել երեխաներին դասամիջոցներին մրգահյութի փոխարեն առաջարկել կաթ և […]

Չփորձես մեզ հաթաթաներ տալ, քեզանից վախեցող չկա, Նիկոլ. Արմեն Աշոտյան (վիդեո)

Մարդ կա, որ վատանում է պարբերաբար, մատ է թափ տալիս մեզ վրա, հաթաթաներ է տալիս, արմատախիլ անելու կոչեր է անում. հարգելիս, չփորձես վախեցնել Հանրապետականներին, մեր հետեւում կանգնած մարդիկ վախեցողը չեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, Դվին հյուրանոցում տեղի ունեցած ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ նախընտրական քարոզչությունը համակարգող Արմեն Աշոտյանը։ «Մեր կուսակցությունը սովետական ԳՈՒԼԱԳ–ից չի վախեցել, […]

Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննությանը մասնակցել է նաև Գլխավոր դատախազը

Վերաքննիչ դատարանում քննվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությանը մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը: Դատական նիստին մասնակցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Փաշինյանի պատասխանը «երիտհանրապետական» Դավիթ Շահնազարյանին

«Ես չեմ ուզում հիմա ոչ մի էմոցիոնալ հայտարարություններ անել, որովհետև ընդհանրապես ՀՀԿ-ն ու Դավիթ Շահնազարյանը ոչ մի էմոցիա չեն շարժում։ Բայց ես ուզում եմ, որ մենք էդ հարցի պատասխանը ստանանք՝ ելնելով փաստերից։ Մեր կառավարությունը և ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով հստակ ասել է, որ ՀՀ ոչ մի ղեկավար և իշխանություն չի կարող լուծել Ղարաբաղի […]

Նոյեմբերի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի  28–ին` ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուընկալվի «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը: ԹԵՄԱ`  ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավ.  քաղաքական ուժերի հնարավորությունները.  շանսեր և կարգախոսեր:     Նոյեմբերի  28-ին` ժամը 13:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվեն «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ԱԺ  պատագամավորի  թեկնածու  առաջադրված Աննա Կոստանյանը և «Մենք» դաշինքի կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված  Անուշ Լալայանը:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի