23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 7, 2018

Միջերկրածովյան սննդակարգը կարող է երկարացնել 70-ից բարձր տարիք ունեցողների կյանքը

1950 թվականից սկսած՝ տասնյակ հետազոտություններ ցույց են տվել, որ բանջարեղենով, ձիթապտղի և ձկան յուղով հարուստ միջերկրածովյան սննդակարգն օգտակար է առողջության համար: Mail Online-ը գրում է, որ Շվեդիայի Գոթենբուրգի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ ավելի ծեր մարդիկ, ովքեր հետևում են այս սննդակարգին, կարող են երկարացնել իրենց կյանքը նվազագույնը երեք տարով: Գիտնականները H70 կոչվող հետազոտության […]

Երիտասարդները կարծում են, որ իրենց ծնողներից լավ են ապրում

Չնայած ամբողջ աշխարհում տիրող տնտեսական ծանր վիճակին, երիտասարդները կարծում են, որ իրենք ֆինանսապես ավելի լավ վիճակում են գտնվում, քան իրենց ծնողները: Ըստ Mail Online-ի՝ Gallup-ի նոր հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացի երիտասարդները կարծում են, թե իրենք ավելի լավ են ապրում ֆինանսական առումով, քան իրենց ծնողները՝ նույն տարիքում: Չնայած հարցման արդյունքները տպավորիչ են, այս տարվա […]

ԱԱԾ-ում աշխատավարձերը կբարձրանան 30 տոկոսով

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան մոտ 30%-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը: «Հաջորդ տարի ԱԱԾ աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան մոտ 30%-ով»,- ասաց Հակոբյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը 2019թ. պետական բյուջեից կհատկացվի 22 մլրդ 580 մլն դրամ, որի 83%-ը կուղղվի աշխատավարձերի ու դրամական […]

Արցախի հարցում ներկա իշխանությունը լեգիտիմ չէ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի հարցում ներկա իշխանությունը լեգիտիմ չէ։ Իշխանափոխությունը տեղի է ունեցել «Մերժիր Սերժին» կարգախոսով և ունեցել է համաժողովրդական աջակցություն։ Խորհրդարանական ընտրությունները քաղաքական դաշտի դեգրադացիայի պայմաններում է անցկացվում՝ նախատեսված ժամկետից շուտ, որի պատասխանատվությունը կրում է մեկ անձ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոստումների՝ ընտրությունները պետք է անցկացվեին երեք պայմաններ կատարելուց […]

Մտահոգվելու եւ բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու խնդիր ունենք

2018 թ․-ի նոյեմբերի 5-ին Աղդամի (Ակնայի) շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնակցելով «մուղամի կենտրոնի» բացման արարողությանը, իր ելույթում բարձրագոչ և շատ կարևոր հայտարարություններ է արել՝ 2016 թ․-ի ապրիլյան «հաղթանակի» և 2018 թ․-ի նախիջևանյան «փայլուն» ռազմագործողության պատմական հետևանքների մասին, 2. իրենց գործողությունների շնորհիվ ՀՀ-ում իշխանափոխությանը նպաստելու (ինֆորմացիոն պատերազմ, տնտեսական շրջափակում և այլն), 3. հայոց բանակի դուրսբերումը […]

Խոսելը քիչ է

Զինված ուժերում երեկ դարձյալ ողբերգական դեպք է գրանցվել:  Ըստ հրապարակված պաշտոնական տեղեկատվության՝ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին […]

Աղքատ մարդիկ ավելի բարի են

Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ աղքատ մարդիկ ավելի բարի են, քան միջին խավի ներկայացուցիչները կամ հարուստները: HealthDay-ը գրում է, որ հետազոտությանը մասնակցել են 300 երիտասարդներ, որոնք բաժանվել են խմբերի: Հատուկ առաջադրանքների միջոցով ստուգվել է նրանց բարության և խղճահարության մակարդակը: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտնում են, որ նոր հետազոտության արդյունքները տարբերվում են նախորդ հետազոտությունից, որի ժամանակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված