23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2018

Կոնկրետ իրեն բան եմ ասում՝ քո էդ գոռգոռոցից ու ճղճղոցից ոչ ոք չի վախենում. Շարմազանովը՝ Փաշինյանին

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը, ինչպես և ակնկալվում էր, կրկին անցնում է սև-սպիտակի ակնհայտ բաժանարար գծի տրամաբանության շրջանակներում։ Վարչապետի պաշտոնակատարի թե երեկ Թալինում, Արթիկում և Գյումրիում հնչած ելույթները, թե երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերը, թե այսօր Սպիտակում արված արտահայտություններն ու դրանց արձագանքները վկայում են այն մասին, որ, թերևս, այս հռետորաբանությանն ենք ականատես լինելու քարոզարշավի ողջ ընթացքում։ […]

Նիկոլ Փաշինյանի աներձագը ուզում է «Լուսավոր Հայաստանին» տեսնել ԱԺ-ում /տեսանյութ/

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ԱԺ պատգամավորության թեկնածու Գևորգ Գորգիսյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց՝ «Լուսավոր Հայաստանը» գրեթե վստահ է, որ  գալիք ընտրություններում կզբաղեցի 2-րդ տեղը.«Որովհետև հեղափոխությունը տեղի է ունեցել  ոչ միայն  Սերժ Սարգսյանի, այլև գործող կարգերի դեմ, և ցանկացած չփոխզսպված իշխանություն ի վերջո վերածվելու է նրան՝ ինչ մենք ունենք: Եվ դրա համար կարևոր է, […]

Կլացացնեմ իրան. Ստեփան Գրիգորյանը՝ Հունան Պողոսյանի մասին

Արարատի մարզում քաղաքագետ, «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Գրիգորյանը հիշել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հայտարարությունը, թե «…այնպես չանեք, որ հիշեմ՝ ոստիկան եմ եղել»։ «Կբերեմ, Ազգային ժողովի ամբիոնի մոտ կկանգնեցնեմ ու կասեմ՝ դե մի հատ ասա՝ դու ի՞նձ ես վախացնում, թե՞ Սասնա ծռերին։ Կլացացնեմ։ Էդ խոստում եմ տալիս ձեզ։ Թող բանակը […]

Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը ՌԴ-ի հետ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ Այս մասին Փաշինյանն ասաց Վանաձոր քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։ «Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը ՌԴ-ի հետ մեր ռազմավարական դաշնակցային հարաբերություններն ուժեղացնելու համար։ Դրանք պետք է բարձրացնենք նոր մակարդակի և՛ ԵԱՏՄ, և՛ ՀԱՊԿ շրջանակներում, և՛ երկկողմ մակարդակներում»,- […]

Արամ Մանուկյանը վայր է դնում մանդատը

«Իմ քայլը» դաշինքից Երևանի ավագանու անդամ Արամ Մանուկյանը հրաժարվել է մանդատից, այդ մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Ավագանու անդամի մանդատը տրվել է «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակից հաջորդ թեկնածու Նուարդ Վարդանյանին», – նշել է քաղաքապետը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի