23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2018

ՀՀԿ-ն կարող է ապագա խորհրդարանում երկրորդ ուժը լինել՝ իրական ընդդիմություն. Հայոց աշխարհ

Եթե գերարտառոց բան չպատահի, ինչի որեւէ նախանշան, քավ լիցի, չկա, հայրենի քաղաքական դաշտը կուսակցություններով հանդերձ, միանգամից կմխրճվի ընտրա­պայքարի հորձանուտ: Կտրուկ ու արագընթաց ընտրապայքարի, հարկ է ասել: Համենայն դեպս անկախության վերականգնումից ի վեր առաջին անգամ է, որ Հա­յաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ պետք է լինեն (առհասա­րակ, մեկ անգամ էլ 1998-ին նախագահի արտահերթ ընտրություն է եղել, բայց դա […]

Փաշինյանը վերջնական որոշում չունի. Փաստ

Գրեթե վստահությամբ կարելի է ասել, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը օրենքի ուժով կարձակվի, ինչից հետո կհայտարարվի արտահերթ ընտրությունների օրը: Ինչպես դեռևս օրեր առաջ նշել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ընտրությունը կլինի դեկտեմբերի 9–10–ը: Դրա համար օրենսդրական բոլոր ժամկետները բավարար են: Բնականաբար, ամենահավանական ժամկետը դեկտեմբերի 9–ն է, քանի որ օրը կիրակի է: Սակայն, մեր հավաստի տեղեկություններով, այս […]

Նախարարը բարձրացրել է ընկերոջ աշխատավարձը. Ժողովուրդ

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը փորձում է առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել իր ընկերների համար: Հիշեցնենք՝ նախարարը Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, երջանկահիշատակ Արա Ասոյանի որդուն ազատեց աշխատանքից՝ հայտարարելով, թե պետք է վերջ դրվի ժառանգականությանը: Այնուհետեւ հաստատության տնօրեն նշանակեց Մհեր Դավիդյանցին: Նրա նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում, եւ լուրեր տարածվեցին, որ Դավիդյանցը առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի […]

«Սասնա Ծռերի» կոչը՝ Նիկոլ Փաշինյանին

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը շարունակում են քաղաքական հալածանքի գործիքներ լինել։  Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Առնվազն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը շարունակում են աշխատել որպես քաղաքական հալածանքի գործիքներ։ Շաբաթներ առաջ Մարտունիում, Գյումրիում և Վանաձորում քաղաքացիների հետ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները խափանելուն ուղղված գործողությունները փորձեցինք գնահատել ընդամենը որպես տեղական […]

Ինչպես է վերաբերվում միասեռականներին ԿԳ նախարարը. Հրապարակ

Կցանկանաք հետագայում մնալ Ձեր պաշտոնի՞ն, թե՞ դառնալ պատգամավոր՝ հարցրեցինք ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանին։ «Կառավարության անդամները խորհրդարանական ընտրություններում մաս են կազմում իրենց համամասնական ցուցակներին։ Ես, այո, կլինեմ ցուցակում, բայցեւ համակարգը, որն այսօր ղեկավարում եմ, շատ եմ սիրում, կապվել եմ։ Կմնամ, թե ոչ, իմ որոշելիքը չէ։ Խորհրդարանական աշխատանքի որոշակի փորձ նույնպես ունեմ, որովհետեւ խորհրդարանի հետ տարբեր ժամանակներ […]

Ազատության դիմաց Մանվել Գրիգորյանի առջեւ ծանր պայման են դրել. Ժամանակ

Իրավապահ մարմինները ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին գործարք են առաջարկում` ազատության դիմաց նա պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ: Գրիգորյանը հրաժարվել է նման գործարքից և սպասում է իր գործով դատական նիստերի սկզբին: Քննությունն էլ, կարծես թե, հակված է գործը շուտ ավարտել և ուղարկել դատարան, որովհետև ամենաէական մեղադրանքը, որ կա Մանվել Գրիգորյանի դեմ, ապօրինի զենք-զինամթերք պահելն է: Իրավապահները հասկանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված