14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախարարը բարձրացրել է ընկերոջ աշխատավարձը. Ժողովուրդ

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը փորձում է առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել իր ընկերների համար: Հիշեցնենք՝ նախարարը Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, երջանկահիշատակ Արա Ասոյանի որդուն ազատեց աշխատանքից՝ հայտարարելով, թե պետք է վերջ դրվի ժառանգականությանը: Այնուհետեւ հաստատության տնօրեն նշանակեց Մհեր Դավիդյանցին:

Նրա նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում, եւ լուրեր տարածվեցին, որ Դավիդյանցը առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, ինչի արդյունքում էլ հաղթել է մրցույթը:

Օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմա էլ հիվանդանոցի տնօրենների եւ տեղակալների աշխատավարձը բարձրացրել է: Տնօրենի աշխատավարձն, օրինակ, 350 հազարից դարձել է 710 հազար դրամ: Դավիդյանցը օրաթերթի հետ զրույցում հաստատել է այդ լուրը. «Ես չեմ փոփոխել: Դա փոփոխվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ