23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2018

Ամենալավ աղոթքի թեմաները

Մեր խնդիրները մեր աղոթքի թեմաներն են… Երբ մենք չգիտենք որևէ կանոնական աղոթք, կամ սաղմոս, կամ ձեռքի տակ չունենք աղոթքգիրք, մեր անձնական խնդիրները ամենալավ աղոթքի թեմաներն  են Աստծուն պատմելու, Նրան խնդրելու, լուծում հայցելու և համբերատար սպասելու: Մեր Հայրերի աղոթքները անգնահատելի են, բայց այդ բառերը որ գրվել են, ապրած կյանք են, ոչ թե լոկ բառեր: Ամեն բառի […]

Արա Զոհրաբյանը զարմացած է նման հարցին կառավարության կտրուկ դեմ որոշումից

Կառավարությունը բացասական կարծիք է ներկայացրել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով առաջարկվում էր երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունն արգելել: Ընդ որում, ըստ նախագծի այդպիսիք համարվում են ոչ բնական սեռական հարաբերությունները, այդ թվում՝ ինցեստը, պեդոֆիլիան, զոոֆիլիան, բռնաբարությունը և այլն: Կառավարության դիրքորոշման համաձայն՝ «Երեխայի […]

Հայաստանում ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ /տեսանյութ/

Հայաստանում ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանության և դրա հետ մեկտեղ ազատական մոտեցումներով նոր դիրքորոշումներ որդեգրելու առնչությամբ: Ներկայացվող տեսանյութի սկզբում Մոլդովայում քրիստոնեական արժեքներին հակառակ ցույցի կանխումն է հավատացյալների թափորով և հոգևոր երգեցողությամբ, Մոլդովայի նախագահը իր զավակներով, ով հայտարարել է, թե լինելով ուղղափառ Եկեղեցու հետևորդ իր համար այս հարցում երկմտում լինել չի կարող: […]

ՀՀ-ին արտագաղթի նոր ալիք է սպառնում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստորագրել է «2019-2025 թվականներին ՌԴ պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մասին» հրամանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Այն ուղղված է այդ թվում՝ ավելի հարմարավետ պայմանների ձեւավորմանը արտասահմանից հայրենակիցների Ռուսաստան՝ մշտական բնակության վայր վերաբնակեցման համար, մուտքի հստակ կանոնների ստեղծմանը եւ ապրելու, աշխատելու իրավունք ստանալուն, Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելուն»,-պարզաբանել է պետության ղեկավարը՝ ելույթ […]

Փաշինյանն ասաց՝ ինչ պայմանավորվածություն կա

Պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ։ «Նախագահը հրամանագիրը կստորագրի կտեսնենք»,- ասաց նա: Հարցին՝ նախագահի հրամանագիրն այսօր կլինի՞, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»:

Հայաստանում համաներում հայտարարելու որոշումն ընդունվեց

Այսօր ՀՀ խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթրեցմամբ միաձայն ընդունեց համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 75 պատգամավոր։  Նշենք, որ առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվել էր միաձայն, դրան կողմ էր քվեարկել 72 պատգամավոր։ Ինչ վերաբերում է ցմահ դատապարտյալներին, ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 93 ցմահ դատապարտյալի […]

Մենք ինչ աչքերով ենք նայելու այդ մարդկանց ընտանիքներին, երբ ՊՊԾ գնդի գրավողներին համաներման ակտով ուզում ենք ազատ արձակել. Շարմազանով

«Համաներում հումանիստական ակտ է և որևէ մեկը չի կարող դրան դեմ լինել»,-այսօր Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս ընդգծեց, որ ողջունում է համաներում հայտարարելու գաղափարը և այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Բայց Շարմազանովը ունի առարկություն. «Ես համաներմանը կողմ եմ, բայց ՊՊԾ գունդը գրավողներին համաներում անելուն դեմ եմ»,-հայտարարեց նա: Վերջինիս […]

Փաշինյանը գլխատում է յուրայիններին ու «Ծռերին ». Հրապարակ

Նոր Ընտրական օրենսգիրքը չընդունվեց, եւ դրանից ել­նելով՝ քաղաքական ուժերը դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների են գնալու գործող օրենսգրքով: Տեղի ունեցածը մի փոքր անհավատալի է թվում: Այդ ինչպես է, որ 6-րդ գումարման խորհրդարանը գտնվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրպանում, ու դժվար թե պատգամավորները համարձակվեին «արկածախնդրության» դիմել՝ դեռեւս չհաղթահարած հոկտեմբերի 2-ի արկածախնդրության ծանր հետեւանքները: Այդ օրը ՀՀԿ-ն պարզապես ջախջախվեց […]

Տպավորություն է, թե մենք օտարերկրյա ներդրումների ճանապարհները փակում ենք. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում՝ 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված ու վերաշարադրված շրջանակային համաձայնագրին և հավելյալ համաձայնագրին հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը:    Արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ վերոնշյալ կայանի կառուցումը կապահովի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված