13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ամենալավ աղոթքի թեմաները

Մեր խնդիրները մեր աղոթքի թեմաներն են… Երբ մենք չգիտենք որևէ կանոնական աղոթք, կամ սաղմոս, կամ ձեռքի տակ չունենք աղոթքգիրք, մեր անձնական խնդիրները ամենալավ աղոթքի թեմաներն  են Աստծուն պատմելու, Նրան խնդրելու, լուծում հայցելու և համբերատար սպասելու: Մեր Հայրերի աղոթքները անգնահատելի են, բայց այդ բառերը որ գրվել են, ապրած կյանք են, ոչ թե լոկ բառեր: Ամեն բառի համար արցունք է թափվել: Իսկ մենք երբեմն ոտանավորի պես արտասանում ենք, առանց ուշադրության և հոգևոր ապրումի, ու ասում ենք աղոթեցինք այսօր: Ու թե հանկարծ աղոթքի պատասխանը ուշանում է, հուսահատվում ենք ու էլ չենք աղոթում: Աղոթքն էլ իր պայմաններն ունի, առաջինը ուշադրությունն է,  թե ինչ ենք ասում և ում ենք ասում: Կարճ աղոթենք, բայց ուշադրությամբ:

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, ողորմիր ինձ, մեղավորիս:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ