23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ-ին արտագաղթի նոր ալիք է սպառնում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստորագրել է «2019-2025 թվականներին ՌԴ պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մասին» հրամանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Այն ուղղված է այդ թվում՝ ավելի հարմարավետ պայմանների ձեւավորմանը արտասահմանից հայրենակիցների Ռուսաստան՝ մշտական բնակության վայր վերաբնակեցման համար, մուտքի հստակ կանոնների ստեղծմանը եւ ապրելու, աշխատելու իրավունք ստանալուն, Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելուն»,-պարզաբանել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով արտասահմանում ապրող հայրենակիցների Համաշխարհային կոնգրեսի նիստում:

«Բազմաթիվ խնդիրները, խոչընդոտները, որոնց մասին խոսում Էին մեր հայրենակիցները, հանվել են»,-նշել է Պուտինը: Ընդ որում՝ նա կոչ Է արել «տեսնել, թե ինչպես Է այն (հայեցակարգը) աշխատում գործնականում»:

ՌԴ-ն ժողովրդագրական և տնտեսական`աշխատուժի հետ կապված խնդիրները մոտակա տասնամյակների ընթացքում փորձելու է լուծել նախկին ԽՍՀՄ տարածքի բնակչության հաշվին`օգտագործելով նրանց ժողովրդագրական ներուժը`քիչ բնակեցված Հեռավոր Արևելքի, Սիբիրի և այլ շրջանների բնակեցման համար: Դա թույլ կտա որոշակի առումով շտկել այդ շրջաններից բնակչության ներքին միգրացիայի (տեղափոխվում են հիմնականում Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ ու ՌԴ-ի հարավ) բացասական երևույթներն ու որոշակի առումով պատնեշ ստեղծեն չինական ներթափանցման առջև:

Նախկին ԽՍՀՄ երկրների հաշվին սեփական ժողովրդագրության շտկման քաղաքականությունը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ ՀՀ քաղաքացիների համար`հատկապես մարզերից, մշտական բնակություն հաստատել ՌԴ-ում ու դրան զուգահեռ հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:

ՀՀ-ում սոցիալ-տնտեսական վիճակը մոտակա տարիներին կտրուկ չի բարելավելու, անգամ հնարավոր է վատթարացում ու դա նպաստող հանգամանք կլինի ՀՀ-ից բնակչության արտահոսքի համար: ՀՀ-ն արդեն իսկ կանգնած է ժողովրդագրական աղետի շեմին (ՀՀ-ն համարվում է ծերացող բնակչություն ունեցող երկիր): Պատերազմող երկրից մոբռեսուրսի արտագաղթը թուլացնում է բանակի մարտունակությունն ու խնդիրների առաջ է կանգնեցնում տնտեսությունը:

Ժողովրդագրական իրավիճակի շտկման համար ՀՀ-ում պետք է իրականացնել (Սփյուռքի և այլ ֆինանսական ռեսուրսների հաշվին) բազմամիլիոնանոց ծրագի, հակառակ պարագայում ՀՀ-ում սկսվելու են ժողովրդագրական անդառնալի գործընթացներ, որոնք հնարավոր չի լինելու շտկել անգամ ներգաղթի միջոցով:

 Արտեմ Բալասանով

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ