09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ /տեսանյութ/

Հայաստանում ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանության և դրա հետ մեկտեղ ազատական մոտեցումներով նոր դիրքորոշումներ որդեգրելու առնչությամբ: Ներկայացվող տեսանյութի սկզբում Մոլդովայում քրիստոնեական արժեքներին հակառակ ցույցի կանխումն է հավատացյալների թափորով և հոգևոր երգեցողությամբ, Մոլդովայի նախագահը իր զավակներով, ով հայտարարել է, թե լինելով ուղղափառ Եկեղեցու հետևորդ իր համար այս հարցում երկմտում լինել չի կարող:

Մինչդեռ ՀՀ փոխվարչապետի կարծիքով նման խնդիրների պարբերաբար բարձրաձայնումն ու քննարկումների կազմակերպումը քայլ առ քայլ կստեղծեն մի իրադրություն, երբ հասարակությունն արդեն կվարժվի այլ մոտեցումների, և բոլոր խմբերը կունենան հավասար իրավունքներ:

Իրականում ոչ ոք խտրականության կամ ահաբեկության հարձակումներ չի կատարում, պարզապես հայ հասարակությունը ցանկանում է պաշտպանել երեխաներին և իր հայրենիքը օտարամուտ անընդունելի ու զազրելի բարքերից: Վարչապետի պաշտոնակատարը տարակուսանք է հայտնում խնդրի առնչությամբ: Հարկ է հանդուրժողությամբ վերաբերվել հնչող տարբեր կամ հակասական կարծիքներին՝ ողջ տեղեկությունը վերլուծելու, ինչպես նաև աղոթելու, որ Աստված ուղղորդի մեր երկրին ու նրա պատասխանատուներին` ընթանալու Տիրոջ կամքի համաձայն:

Ադամ քահանա Մակարյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ