23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք ինչ աչքերով ենք նայելու այդ մարդկանց ընտանիքներին, երբ ՊՊԾ գնդի գրավողներին համաներման ակտով ուզում ենք ազատ արձակել. Շարմազանով

«Համաներում հումանիստական ակտ է և որևէ մեկը չի կարող դրան դեմ լինել»,-այսօր Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս ընդգծեց, որ ողջունում է համաներում հայտարարելու գաղափարը և այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Բայց Շարմազանովը ունի առարկություն. «Ես համաներմանը կողմ եմ, բայց ՊՊԾ գունդը գրավողներին համաներում անելուն դեմ եմ»,-հայտարարեց նա:

Վերջինիս պնդմամբ ՊՊԾ գնդի գրավումը  հարձակում էր ՀՀ վրա. «Ես որևէ տարբերություն չեմ տեսնում ՊՊԾ գնդի գրավման, ՀՀ սահմանի դեմ ոտնձգության կամ Արցախում կանգնած մեր զինվորի վրա հարձակման  միջև: ՊՊԾ գնդում զոհված գնդապետ Վանոյանը պաշտպանում էր բոլորիս պատիվը և ՀՀ շահերը:  Եվ իմ հերոսը ոչ թե ՊՊԾ գունդը գրավողն է, այլ՝ գնդապետ Վանոյանը: Մենք ինչ աչքերով ենք նայելու այդ մարդկանց ընտանիքներին, երբ ՊՊԾ գնդի գրավողներին համաներման ակտով ուզում ենք ազատ արձակել: Մենք սրանով ական ենք դնում մեր պետականության տակ»,-ասաց ՍԺ փոխնախագահը:

Շարմազանովը ընդգծեց՝  իր համար երկրորդական է թե ով է վարչապետը, կարևորը Հայաստանի Հանրապետությունն է.«Եթե նորից նման բան լինի, նորից մենք պետք է համաներե՞նք: Մենք ստեղծում ենք նախադեպ,  որով ասում ենք՝ «Դու հարձակվի ՀՀ վրա, մենք վաղը կհամաներենք»: Սա անթույլատրելի է, և կրկնակի անթույլատրելի է ոստիկանապետի և ուժային կառույցների քար լռությունը»,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ