23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2018

Անհրաժեշտություն կա, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը քննության այս փուլում գտնվի կալանքի տակ. ՀՀ գլխավոր դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, […]

Մեր Թագավորը Քրիստոսն է, ձերը՝ Նիկոլը, որ ասես ուզում է Քրիստոսի տեղն էլ բռնել

Մարդիկ կան, որ երբ Քրիստոս ենք քարոզում, վրդովվում են, թե՝ էլի Նիկոլի դեմ խոսեց: Ինչի՞ Նիկոլը հակաքրիստո՞սն է, ինչ է, որ վնասվում է Քրիստոնեության քարոզներից: Նախորդ իշխանությունների ժամանակ միթե նույնը չէինք քարոզում, և թերևս, ավելի խիստ շեշտադրումներով: Եվ որևէ ղեկավարի համար այնքան չենք աղոթել, քան Նիկոլի, հանուն մեր Հայրենիքի տեսլականի՝ Քրիստոնյա Հայաստանի: Մենք քաղաքական գործիչներ […]

Ռեժիմը հիստերիայի մեջ է. Աշոտյանին կանչել են հարցաքննության

ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը Երևանի քննչական վարչությունում է։ «Այս պահին գտնվում եմ Երևանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռևս որպես վկա։ Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի և այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։  Ինչպես նաև կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատև ընտրարշավից կտրել Հանրապետականի […]

Ուշացավ. 168 Ժամ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման որոշումն արդեն ուշացած է, այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին, որի ընթացքում կրկին քննարկվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը: Խոսելով ներքաղաքական զարգացումներից և պաշտոնապես մեկնարկած նախընտրական քարոզարշավից` ռուս քաղաքագետն ասաց, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ավելի ու ավելի ծանր է դառնում և […]

Իրականացվում է կոպիտ քարոզարշավ, սև PR. Լարիսա Ալավերդյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի համար նորություն է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիրքորոշումը, թե նախընտրական քարոզարշավի համար քարոզչանյութեր տարածելու համար ժամկետներ չկան։ «Նախ և առաջ, որ քարոզարշավը սկսել է ժամանակից շուտ ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ի տարբերություն նախորդ տարիների, դա գնահատել է որպես ոչ օրենքի խախտում, դա նորություն էր ինձ համար», – այսօր լրագրողների […]

Սա ուղղակիորեն խայտառակություն է. Հայոց աշխարհ

Շատերն են արդեն նկատում, որ նախընտրական քարոզարշավի հենց մեկնարկից «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ագրեսիվ ոճով է հանդես գալիս: Հրապարակային հանդիպումներում, նաեւ ուղիղ միացման ժամանակ նրա ելույթներում բառային ագրեսիան գերադրական աստիճանի է հասնում, եթե չասվի՝ հիստերիայի:   Ու կապ չունի՝ բանակի խնդիրների մասին է խոսում, թե Արցախի խնդրի, ինչ-որ առեղծվածային գյուղապետերի, որ իբր ինչ-որ մարդկանց սպառնացել […]

Ինչպես կարելի է աչքի առաջ, ժամ առ ժամ՝ «հաբռգել» ու մեծամտանալ. Հրապարակ

Իշխանությունն ու պաշտոնն ամենամեծ փորձությունն են, որ կարող է պատահել մարդու հետ։ Վերջին 30 տարիների ընթացքում ես բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես է լավ ընդդիմությունը դառնում վատ իշխանություն, եւ ինչպես են իշխանությունից զրկված մարդիկ կարճ ժամանակ անց վերագտնում նորմալ մարդկային դեմքը՝ ազատվելով նախկին ցինիզմից ու հղփացածությունից։ Առաջին անգամ ընդդիմություն-իշխանություն տրանսֆորմացիային ականատես եղա 1992-ին, երբ […]

Արցախի զորամասերից ահազանգում են՝ ստիպում են գումար փոխանցել. Ժամանակ

Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացել է «Հայաստան» համա­հայկական հիմնադրամի ամե­նամյա հեռուստամարաթոնը, որի ժամանակ հանգանակվել է 11 մլն 109 հազար 633 դոլար: Հեռուստամարաթոնը կազմա­կերպվում է կամավորության հիմքով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում մասնակցության չափը և ձևը:  Մինչդեռ Արցախի զորամասե­րից մեզ ահազանգում են, որ զորամասերում սպաներին և զինվորներին պարտադրում են գումարներ փոխանցել «Հայաս­տան» համահայկական […]

Կտրուկ թանկացումներ կլինեն. Հայոց աշխարհ

Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն սպառողական ապրանքների թանկացումների նոր ալիքի։ Պատահական չէր, որ հասարակական դժգոհությունից խուսափելու համար կառավարությունն ամեն ինչ արեց, որ օրինագծի քննարկումները տեղափոխվեն խորհրդարանական ընտրություններից հետո։    Սակայն խնդիրը միայն թանկացումները չեն։ Տուժելու է նաեւ տեղական արտադրողը՝ արտաքին շուկաներում կորցնելով մրցունակությունը։ Սա որեւէ կերպ չի տեղավորվում հայրենական արտադրությանն աջակցելու կառավարության ազդարարվող մտադրությունների մեջ։    Խնդիրները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի